Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բնությունը ժպտում է

Բնությունը ժպտում է
16.08.2025 | 21:59
Օգոստոսի 17
Կգամ անպայման:
Կգամ, քանի որ դուք Իմ կարիքն ունեք:
Մի շտապեք, երկար ժամանակով մնացեք Ինձ մոտ:
Իմայս արևալույսի, Իմ այս փառավոր մաքուր օդի, Իմ ներկայության ու Իմ խոսքի մեջ: Սրանք են, որ ինչ-որ մի ժամի օրը տոնական կդարձնեն անպայման:
Արևալույսը զվարթությամբ է լցնում մարդու սիրտը: Այդ բնության պայծառ ժպիտն է:
Մաքուր օդում շատ ժամանակ անցկացրեք: Արևը և օդը, վստահությունը և հավատքը Իմ ամենազորեղ դեղերն են: Վստահությունը Հոգու արյունն է, այդ նշանակում է պարուրել անձն աստվածային հոգով:
Հավատքն աստվածային հոգու հեղումն է մարդու հոգու մեջ:
Միտքը, հոգին ու մարմինը վերակազդուրման մշտական կարիքն ունեն:
Թող բարով գա` ասեք Իմ առանձնահատուկ վերաբերմունքին, որ ունեմ ձեր երկուսի նկատմամբ: Մոտեցեք Ինձ:
Հաճախ է բնությունը դառնում Իմ սպեղանին` հոգնած հոգիների ու սպառված մարմինների համար:
Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ