Հայաստանում բոլոր ժամանակների իշխանությունները գերադասել են առանցքային պաշտոններում ու երկրի կառավարման կարևոր օղակներում դնել իրենց կողմից վստահելի (սվոյ) մարդկանց, որոնք անվերապահորեն կկատարեն իշխանության հրահանգները։
Քաղաքական պայքարի այս փուլը ընդդիմությունը տանուլ է տվել։ Պատճառները շատ են՝ սկսած հասարակության ամորֆ վիճակից, մինչև բուն ընդդիմության ստրատեգիական ու մարտավարական սխալները։
Բռնապետիկը շարունակում է քաղաքական հետապնդումները։ Երեկ, նրա գրպանային դատախազուհու պահանջով, անձեռնմխելիությունից զրկվեց Սեյրան Օհանյանը, վաղը՝ Արմեն Չարչյանը, որոշ ժամանակ անց՝ մեկ ուրիշը, հետո..., և այսպես շարունակ։
Պետք է թիրախավորվեն ու պարսավանքի արժանանան բոլոր այն հաստատությունները, որոնք սպասարկեցին 2018 թ․ թավշյա դավադրությունը՝ դառնալով մերօրյա ազգային աղետի համահեղինակներ։
Մամուլով տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։ 15 այրված զինվորի պայմաններում, երբ էդ տղերքի ինքնությունը դեռ ԴՆԹ-ով որոշվում է, վերակենդանացման բաժանմունքներում կյանքի եզրին գտնվող տղերքի պայմաններում, ինչպե՞ս կարող է իշխանությունը քեֆ անել։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին անձամբ չեմ ճանաչում։ Մեկ անգամ հանդիպել եմ Մատենադարանում՝ «Ավրորայի» մրցանակաբաշխության նախնական լսումների ժամանակ։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...