-
04.02.2021|
21:31
Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները ցանկանում են հնարավորինս ձգձգել արտահերթ ընտրությունները:
-
03.02.2021|
23:02
ՀՀ իշխանություններն ակտիվորեն լծված են ՀՀ դիվանագիտական կորպուսի փոփոխություններին: Հայաստանի համար կենսական և առանցքային նշանակություն ունեցող բոլոր երկրներում դեսպան նշանակելու համար քննարկվում են ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքական կադրեր՝ ստվերում թողնելով բազմաթիվ փորձառու դիվանագետների:
-
03.02.2021|
22:53
Ստացվում է՝ բանակն էլ ենք մենք զրոյական կետից սկսել կառուցել, մենք 30 տարի բանակ չենք ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
-
03.02.2021|
22:50
«Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը պնդում է, որ «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում իր հայտարարությունները խեղաթյուրվել են:
-
03.02.2021|
22:36
«Հայրենիքի փրկության շարժման» վեց լիդերները երեկ հանդիպում են ունեցել։ Հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
03.02.2021|
22:33
Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին:
-
03.02.2021|
17:06
Այսօր խորհրդարանը, կառավարությունը ոչ թե հետպատերազմյան շրջանում առկա ծանր խնդիրներն են լուծում, այլ լծված են Նիկոլ Փաշինյանի իշխանության կյանքը մեկ օրով էլ երկարաձգելուն, դրա համար ամեն հնարքի դիմում են։
-
03.02.2021|
13:59
«Հայաստանն էր, հա՞, ամբողջ խոչընդոտը»,-հարց ուղղեց նա: Տարոն Սիմոնյանն ասաց, որ եթե չի սխալվում կառավարության անդամներից միայն մեկն էր գնացել Արցախի Հանրապետություն վերջին շրջանում, իսկ վարչապետը չի այցելում Ստեփանակերտ՝ տեսնելու՝ այնտեղ ինչ է կատարվում:
-
03.02.2021|
13:55
Անցած տարի քննարկել ենք դատական օրենսգրքի բարեփոխումների մեծ փաթեթ, հազար անգամ քննարկել ենք՝ ինչպես իրականացնել այդ բարեփոխումները, բայց դուք շարունակում եք զբաղվել դատական բարեփոխումների «կարկատաններով», խորհրդարանում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին դիմեց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
-
03.02.2021|
13:53
Երեկ կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող վեց կուսակցության առաջնորդների հանդիպումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։