Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Ազատիչն Աղդամը գրավել է

Սերժ Ազատիչն Աղդամը գրավել է
21.05.2012 | 11:46

Անչափ հետաքրքիր «դիպված» է գրանցվել Պուտինի հրավիրած ԱՊՀ 20-ամյակի ճաշկերույթի ընթացքում:
Չնայած հորդորին, թե «когда я ем, я глух и нем», էս ԱՊՀ առաջնորդներից մեկը գինի խմելուն զուգընթաց ասել է` հիշո՞ւմ եք, Սովետի ժամանակ մի լավ գինի կար` «Աղդամ»:
-Էլ ի՞նչ Աղդամ, Սերժ Ազատիչը Աղդամը գրավել է,- արձագանքել է մեկ այլ ԱՊՀ-ական առաջնորդ:
Իր գետնահարված, պարտված պատիվը բարձր պահելու համար մեջլիս է մտել Ալիև-պուճուրը, թե.
-Աղդամ ուրիշ տեղ կառուցել ենք:
Նկատի է ունեցել գինու գործարանը:
Ընդամենը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ