Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Հացի և ալյուրի գնաճը պայմանավորված է հացահատիկի միջազգային գների աճով

Հացի և ալյուրի գնաճը պայմանավորված է հացահատիկի միջազգային գների աճով
24.09.2012 | 02:50

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Նշված գործոնին նպաստել է նաև Ռուսաստանում հացահատիկային բերքի նվազելը: Մասնավորապես, ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստում հացահատիկի մեկ տոննան ներկայումս 325 դոլար է` նախկին 250 դոլարի փոխարեն: Այսինքն, գնաճը 30 տոկոս է», - ասաց Ա. Շաբոյանը:
Ըստ նրա հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի վերջին տվյալների համաձայն, Հայաստանում ալյուրի գինն աճել է 25 տոկոսով: Ներկայումս մեկ պարկ բարձրորակ ալյուրի գինը 12,38 հազար դրամ է. մոտ 10 տոկոս թանկացում է արձանագրվել նաև պատրաստի հացաբուլկեղենի շուկայում:
Ըստ Ա. Շաբոյանի, հացաբուլկեղենի շուկայում չկան գերակշռող դիրք ունեցող ընկերություններ: Ինչ վերաբերում է ալյուրի շուկային, ապա այնտեղ գերակշռում են «Ալեքս Գրիգ» և «Մանանա գրեյ» ընկերությունները, որոնց շուկայական վարքը մշտապես գտնվում է հանձնաժողովի վերահսկողության ներքո:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ