Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մահակ» և «բլիթ»

«Մահակ» և «բլիթ»
13.11.2012 | 13:33

Ֆրանսիան եղել և լինելու է մեր տարածաշրջանի կուրատորը` Արևմուտքից: Չմոռանանք, որ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմի բանակցողը հենց Սարկոզին էր: Այսօր Թուրքիան պատրաստվում է ռմբահարելու Սիրիան, Իսրայելը ռմբահարում է Գոլանի բարձունքները, աշխարհը պատրաստվում է Թուրքիա մեկնելու: Ամերիկյան համայնքին այս անգամ չնկատած աֆրոամերիկացին` Օբաման, առաջին այցը շուտով կկատարի Թուրքիա...
ՈՒ հենց այդ պահին Եվրոպայի սրտում է հայտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և, «վիդիտե լի», նրան դիմավորում է Ֆրանսիայի ԱԳ փոխնախարարը, Օլանդն էլ չափավոր է ժպտում «կամերաների» առաջ, իսկ առանձին բավականին ջերմ խոսում, պնդում, որ ցեղասպանության նկատմամբ ոնց եղել է, մնում է նույնը, սակայն նախագահական «սայթում» ցեղասպանության մասին բան չեն գրում։
Չեք հասկանում` բոլորը ժեստեր են Թուրքիայի համար: Թուրքիան պետք է նրանց էլի: Թուրքիան պետք է «մոչիտ» անի այսքան ու այսպես համառող Սիրիային, որը «խելոք» իր տեղը պետք է զիջի Իրանին:
ՈՒ էս խաղում մենք շատ կարևոր ենք: Մեր դիրքի ու մնացածի պատճառով:
ՈՒ մեզ հետ պետք է խոսեն: «Խաղեր տալով»: Մահակի ու բլիթի համամասնությունը լրջորեն պահելով:
Է՛ս է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ