Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայաներն են ասում

Մայաներն են ասում
01.12.2012 | 20:53

Ըստ մայաներին շատ մոտ կանգնած մեր աղբյուրների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր թեկնածության մասին դեռ չի ասում, սպասում է- տեսնի` աշխարհի վերջը լինելու է, թե ոչ, որ անիմաստ հայտարարություն արած չլինի: «Ինքստիքյան»:
Էդ պատճառով է գնում նաև Բրյուսել` ճշտվելու: Հետո էլ էդ առնչությամբ գնալու է ԱՄՆ: Ըստ մեր աղբյուր մայաների` Ծառուկյանի այցերի վերջին հագրվանը լինելու է Շամբալան, որովհետև ոչ Բրյուսելում, ոչ էլ ԱՄՆ-ում նրան ճիշտ պատասխան չեն տալու, քանզի-վասնզի Բրյուսելն ու ԱՄՆ-ը, ինչպես երևաց Բարոզոյի այցից, Օբամայի՝ ՀՀ անկախության օրվա շնորհավորանքից (հիշում եք` Ծառուկյանն անկախության տոնին ներկա չէր. էս էլ, երևի, առանձին Օբամային դուր եկած չի լինի) սատարում են Սերժ Սարգսյանին:
Շամբալայում` մեծերի, իմա` ատլանտների, նրանց նախնիների հետ «Ճշտվելուց» հետո, Ծառուկյանը կիջնի Կայլասից, և նույնիսկ այդքանից հետո Իվետա Տոնոյանի միջոցով բոլորիս կփոխանցի՝ «այդ մասին` հաջորդ դասին»:
Ախր դա իր մոտ լա՜վ է ստացվում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ