Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դամոկլյան սուր, բայց՝ նրբագեղ

Դամոկլյան սուր, բայց՝ նրբագեղ
29.01.2013 | 19:31

Այսօր եղավ երկու բացահայտում: Երկուսն էլ մի բոյի: Կարֆուրի և արտքաղաքական մասով:
Կարֆուր (դե` օլիգարխիայի «մոմենտով», էլի): Համաշխարհային այդ բրենդը կգա ու հաստատ կգա Հայաստան:
Շատ պարզ. դամոկլյան նրբագեղ այս սուրը, կախված հայոց օլիգարխիայի գլխին, երկու գերան հարց կլուծի. սահուն, որպես քնքուշ մութի թև, օլիգարխաթափ կանի միստր և միսս Լիմինդրովիչին և Շողերինային, ինչպես նաև մնացյալ գործարարներին: Բոլորին` նախանշելով խաղի նոր կանոններ:
Ասել է` քաղաքականությունը կտարանջատվի բիզնեսից, ինչի պահանջը վաղուց դրվարծ է օրվա իշխողների աշխատանքային սեղանին` քաղաքակիրթ աշխարհի կողմից:
Հաջորդիվ էլ` նույնքան նրբագեղ ներքին շուկան «կբաժանվի ու կտրվի»` թե նյութատեխնիկական, թե «նայողների» մասով:
Արդյունքում, ինչպես ընդունված է ասել, և գայլերը կուշտ կլինեն, և ոչխարները` ողջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ