Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ապուշը»

«Ապուշը»
04.03.2013 | 13:40

Մինչ երևանյան քաղաքական մեծ արենաներւում խաղարկվում է Րաֆֆու «Սամվելը», մարզերում, Դոստոևսկու փոխարեն, խաղարկվում է Սամվելի «Ապուշը»:
Պարզվում է` լրագրողներն անպաշտպան են չինովնիկներից ոչ միայն Երևանի սրտում, այլև` մարզերում:
Հայտնի է, որ օրերս հեռախոսային մեծ «բանավեճ» է տեղի ունեցել: Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանը թերթում լույս տեսած հոդվածներից մեկի «հետքերով» սպառնալիքներ է ստացել Սյունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսութան վարչության պետ Սամվել Թանգյանից առ այն, որ «կվերացնի» նրա ընտանիքը, որովհետեւ «ապուշ-ապուշ» ստորագրել է նյութի տակ:
Նյութն առնչվել է վերջին շրջանում լայն քննարկման առարկա դարձած Սյունիքի մարզի հողերի մի մասը Իրանին վարձակալության տալու խնդրին, որի առնչությամբ հուշագիր էր ստորագրվել իրանական կողմի հետ, և այդ ստորագրությունը հենց Սամվել Թանգյանինն է:
Պաշտոնյային կարծես վիրավորել է իր «ստորագրությունը», առավել ստույգ` դրա «ֆիքսումը» թերթի կողմից` առիթ տալով վերը նշված` լրագրողի, կնոջ նկատմամբ անթույլատրելի վարքաբանությանը:
Ներողություն խնդրե՞լ է իր արարքի համար պաշտոնյան` հարցին Արևհատ Ամիրյանն ասաց` իհարկե, ոչ:
Արևհատը պատրաստվում է իրավական ճանապարհով պաշտպանել իր իրավունքները:
Իսկ ինչ է անում ՀՀԿ-ն` յուր պաշտոնյայի առնչությամբ, փորձեցինք ճշտել «անձամբ» ՀՀԿ-ից. այնտեղ այս պահին դեռ ճշտում են «դեպքի» մանրամասները:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ