Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Почем опиум»

«Почем опиум»
02.04.2013 | 15:26

Վարդան Օսկանյանին մոտ կանգնած ԲՀԿ մեր աղբյուրներից հետաքրքվեցինք` ինչով բացատրել արևմտյան դիվանագիտական կորպուսի այդքան հանկարծահաս ակտիվությունը, երբ Օսկանյանի գործն արդեն քանի ամիս է, ինչ հարուցված է. «Պատճառներից առաջինը, թերևս, Երևանի ավագանու ընտրություններն ու Օսկանյանի` ԲՀԿ ցուցակի առաջին համարը լինելն է. քարոզարաշավի ընթացքում, հասկանալի է, որ Օսկանյանը բավականին սուր քննադատություն կհնչեցնի իշխանությունների հասցեին, ինչն էլ կարող է իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկելու «միտք հուշել», ուստի ԵՄ դիվանագիտական կորպուսը փորձեց այս գլխից կանխել նման քայլի հնարավորությունը»:
Իսկ իրենք ունե՞ն իրավունք խառնվելու մեր ներքին գործերին՝ հարցրինք մեր զրուցակցին. «Դե գիտեք, երբ նրանք շնորհավորում են Սերժ Սարգսյանին, դուք նման հարց չեք տալիս: Կա նաև հարցի մեկ այլ կողմը. սպասվում է արևմտյան դոնոնորների համաժողովը, որի ընթացքում լուրջ գումար պետք է հատկացվի Հայաստանին. արևմտյան դիվանագիտական կորպուսը նախ զգուշացնում է, հետո էլ պետք չէ բացառել, որ հնարարվոր է և փորձում է գտնել ձևը` այդ գումարը չտալու, որովհետև ինքը` Եվրոպան, այս պահին տնտեսական մեծ ճգնաժամի մեջ է: Այսպես ասած, չտալու «պրիչին» է ման գալիս»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ