Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տիգրան Սարգսյանի հրամանը դեռ չի եղել

Տիգրան Սարգսյանի հրամանը դեռ չի եղել
19.04.2013 | 14:52

Հանգի՜ստ, նյարդային շարժումներ պետք չեն: Մանավանդ նրանց կողմից, ովքեր ասացին, թե Տիգրան Սարգսյանը «մնայուն արժեք» է, դուռը շրխկացրին ու գնացին... դեպ անհուն. այն է` անհայտություն, որովհետեւ վերադարձին այլեւս ոչ ոք նրանց չի սպասելու:
Կյանքի օրենքն է այդպիսին:
Իսկ հրամանը դեռ չի եղել, զի, վասնզի, երեկ նոն-ստոպ տարբերակով ՀՀԿ նիստ արած Սերժ Սարգսյանը յուր համքարությանը տեղեկացրել էր, որ պետք է հարցը քննարկի այլ` խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ, նոր... ասա, այ Սերժ, ինչի՞ ես քեզ նեղություն տալիս, ժամանակ կորցնում, հենա մեծամասնություն եք ու` վերջ: Վարչապետը ձերն է ու` վերջ: Դուք երեկ հավեսով «ադրաբրյամս» եք արել ու` վերջ:
«Նե՜ե՜տ» գոչեց համայնքը: Համայնքը զորավոր է: Պետք է պահել օրեքի տառն ու ոգին: Օրենքը պահանջում է հանդիպել նրանց հետ, հաղորդակցվել նրանց սիրուն աչքերի հետ. խորասուզվել` անէանալ, տարալուծվել... պահո՜, շեղվեցինք:
Հիմա շատ հետաքրքիր է` կգնա՞ ԲՀԿ-ն` քննարկման, թե՞ լիքը «դիվիդի» կշահի, ու լիքը կազմով-կոկորդ կպտռոտի, թե ... բա որ մենք էդ ղդար այլընրանքվեցինք, անգյուման դառնաք, ընկանք սար ու ձոր.. ինչի՞ պիտի գանք:
-Հա, էլի,,- կպատասխանի Սերժ Աազտիչը,- գաք, որ ի՞նչ անեք:
Նույնը սատելիտ ՀԱԿ-ը: Նրա մոտ ընդհանրապես սաղ թարս է բուսնում (էսօր դրան էլ կանդրադառնամ):
Իսկ ՀոՀիԴա՞-ն:
Նա «առա՜ջ պոռալով`յեդ-յեդ» կքալի.... ինչպես միշտ:
Բիձա, հարյուր -եսիմ-քանի-ամյա կուսակցություն է` էլ չի հիշում, ինչ է անում, ումով է անում. էն ջահել վախտն ինչ էր անում.... ինքը գնա, որ ի՞նչ անի:
Չնայած` «ժդյոմս»... հրամանին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ