ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Արգելում աղիքային վարակիչ հիվանդության աղբյուրը խմելու ջուրն է

Արգելում աղիքային վարակիչ հիվանդության աղբյուրը խմելու ջուրն է
09.05.2013 | 17:14

ՀՀ Առողջապահության նախարարությունը օրերս հաղորդագրություն էր տարածել, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում, բնակչության շրջանում, աղեստամոքսային գանգատներով դեպքեր են արձանագրվել:

Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի արձանագրման հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը, քանի որ, հիվանդության դեպքերն արձանագրվել են միաժամանակ` ընթանում են թեթև ընթացքով, հիվանդներն արձանագրվում են համայնքի տարբեր թաղամասերում և ունեն միևնույն կլինիկական ախտանշանները, խմելու ջրի որակի վատացումը` մանրէաբանական ցուցանիշները, համընկնում է համայնքում ոռոգման ջրի տրման հետ:

Առաջին դեպքը արձանագրվել է մայիսի 6-ին, երբ Արգելի առողջության կենտրոն է դիմել մեկ հիվանդ: Այնուհետև հիվանդության դեպքեր արձանագրվել են համայնքի տարբեր թաղամասերում` առանց տարիքային առնաձնահատկությունների, սակայն հիվանդների 70 տոկոսը 0-14 տարեկան երեխաներ են:

Մայիսի 7-ի դրությամբ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է երեք, իսկ «Նաիրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում`մեկ հիվանդ :

Նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ընթանում են խմելու ջրի լաբորատոր հետազոտություններ:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ`անջատվել է ոռոգման ջրի համակարգը, իրականացվում են խմելու ջրի վարակազերծման աշխատանքներ, խմելու ջրի համակարգի վթարների ակտիվ հայտնաբերում, խստացվել է հսկողությունը խմելու ջրի համակարգի նկատմամբ, նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվում է բակային համայց, որի արդյունքում հայտնաբերվել է երկու հիվանդ և տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդների նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում, մանրէաբանական հետազոտությունների համար` ինչպես կասկածելի հիվանդներից, այնպես էլ խմելու ջրի համակարգից իրականացվել են նմուշառումներ, բնակչություննն ապահովվել է ախտահանիչ նյութերերով, բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Ներկայումս առկա է հոսպիտալացված յոթ հիվանդ, որոնց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել