Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ժառանգությունն» ու խելագարության կանխավարկածը

«Ժառանգությունն» ու խելագարության կանխավարկածը
08.10.2013 | 01:13

Հայտնի փաստ է՝ խելագարներն ու հանճարները նույն «ակունքից» են սնվում: Նրանք իրենց մարմնից դուրս են: «Ժառանգության» ֆենոմենն այս պարագայում այն է, որ հա՛մ մարմնում է, հա՛մ մարմնից դուրս: Ասել է` աստրալում են: «Երկու ձեռքում երկու մոմ» պահած «Ժառանգությունն» ու իր լիդերը չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել՝ իրենք զորավարապաշտ ու աղոթո՞ղ են, թե՞ կոսմոպոլիտ: Երևի դա է պատճառը նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի օր կուսղեկավար է, մի օր` հրաժարյալ:
Իսկ ընդհանուր առմամբ պետք է ասել` բոլոր երկրներին էլ ժիրինովսկիներ պետք են, նրանք օդ են բաց թողնում, դոնդող գործիչների կողքին էքսցենտրիկությունն ապահովում, համ էլ անկեղծ են:
«Ժառանգության» ողբերգությունն այն է, որ վերջինիս ձեռքից խլում են անկեղծության բաղադրիչը: Կուսակցության անդամների աչքերից կաթում է Զարուհու արարքի նկատմամբ արգահատանքը, սակայն նրանք ստիպված են պաշտպանել սեփական «խելագարության կանխավարկածը» (խեղճ Արմեն Մարտիրոսյան, տեսնել էր պետք օդանավակայանում նրա դասական վիճակը):
Սա դեռ ոչինչ. բա կուսակցության խորհրդարանական խմբակցությո՞ւնը: Ընդամենը երեք հոգի, երեքն էլ՝ տարբեր «բոյի»: Ռուբեն Հակոբյան (թողնես՝ «ընե՜նց» կծեծեր Զառային. դա երևում էր նրա զուսպ զայրույթից): Թևան Պողոսյան (դե, նա վաղուց այնպես է նստում խորհրդարանում Զառայի կողքին, որ երևում է` էստեղ ծեծն էլ չի փրկի, այնքան միմյանց տանել չեն կարողանում):
Ֆրակցիայի երրորդ անդամն ինքը` Զառան է: Սրանով ամեն բան ասված է:
Զառայի անփոխարինելի խաղընկերը կուսակցությունում կուսլիդերն է, որին կուսակիցները կորցնում են մեկումեջ, չգիտեն` ինչ է անում Րաֆֆին, ումով է անում, էլ չենք ասում՝ երբ է անում: Նույն կուսակիցները երբեք չիմացան, թե միտինգների ժամանակ ու դրան հաջորդող հատվածում ինչ են լինելու իրենք և ինչու: «Կուսն» ու նրա անդամները անկեղծ զրույցներում այս հանգամանքից անչափ դժգոհում են, սակայն երբեք բարձրաձայն այդ մասին չեն խոսում: Ընդունված չէ:
Բայց ահա «Ժառանգության» կուսընկերուհին կարող է եվրոպական ամենաբարձր ամբիոնից քննադատել (դե, ասենք թե, է՛լի) երկրի իշխանություններին, զի իրենք «ունեն» ազատ խոսք, իրենք շատ ազատախոհներ են ու դրա համար սիրում են պառկել Գասպարիի վրա (տեսնես` Ֆրոյդ պապն ի՞նչ կարծիքի է այս մասին), որպես ազատ խոսքի պաշտպանության «նշան»:
Սա էլ դեռ ոչինչ: Մեկ էլ ու առաջ է գալիս Րաֆֆին ու ասում, որ Յուրոփում հնչած հարցն իր հետ համաձայնեցված է՝ որպես կուսլիդերի: Բայց մեկ է, ազատության սույն կաճառում` «Ժառանգությունում», բոլորը միաբերան դեռ պնդում են` տեղյակ չեն եղել. «Մենք էդ հարցը չէինք տա»:
Կարելի է պնդել, որ Րաֆֆին նույնպես տեղյակ չի եղել ու կուսլիդերի «մունդիրն» է պարզապես պաշտպանում: Հետո էլ կստիպի բոլորին անխտիր՝ պաշտպանել Զարուհու իրավունքները Հովիկ Աբրահամյանի «ոտնձգություններից», որովհետև, ի տարբերություն Սերժ Սարգսյանի (որը «ուդարը» պահեց ԵԽԽՎ-ում ու խիստ սառնասիրտ պատասխանեց Զառային), ի տարբերություն նախագահականի խոսնակի (որը հորդորեց ջղայնացած Կարեն Ավագյանին` ցած դնել ձեռքի լոլիկը ու տուն գնալ), Արգամիչը փորձելու է հեռացնել Զարուհուն ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմից:
Մի խոսքով, «Ժառանգությունը» հերթական անգամ կանգնած է ա) կուսընկերուհուն արդարացնելու, բ) կուսլիդերին կրկին փոխելու… կանխավարկածի «շեմին»:
Օգտվելով ազատ խոսքի իմ իրավունքից, ուզում եմ խորհուրդ տալ. ճիշտ կլիներ, որ Րաֆֆին իր տեղը զիջեր Զարուհուն: Եվ` վերջ:
Զի «ճիշտը մեկն է», ու «Ժառանգությունում» այն ունի Զարուհու «պատկեր»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ