Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ կնի՜կ, հայ գրո՜ղ, հայ ՀՅԴ՜

Հայ կնի՜կ, հայ գրո՜ղ, հայ ՀՅԴ՜
18.10.2013 | 00:25

«ՆՈՐ ԵՄ ԻՄԱՆՈՒՄ, ՈՐ ԴԵՏԵԿՏԻՎ Է ԳՐԵԼ»
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ


-Պարոն Հովսեփյան, ասում են՝ դաշնակցության ֆրակցիան` «խելք չպանհաջող քաղաքականության» (ականջդ կանչի, Հովիկ Աբրահամյան- խմբ.) ու խորհրդարանի էս պայմաններում ամենաինտելեկտուալն է եղել միշտ. գրողնե՜ր է, որ ունի` Աղվանը, Դուք, Ալվարդը` Պետրոսյան. հիմա էլ, ըհը, Ձեր սուփրի վրա մի բերան էլ ավելացավ` ընկեր Վահանը:
-Դուք դա թերությո՞ւն եք համարում, թե՞ առավելություն:
-Դե, ժամանակակից պրագմատիզմի տեսանկյունից դա մեծ «այիբ» է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գրողները վատ են հարմարված կյանքին, իսկ ընդհանրապես մեծ առավելություն է: Ե՞վ:
-Եվ` ի՞նչ:
-Եվ Ձեզ չի՞ զարմացնում, որ հայ ազգայնական, հարյուրքանիամյա կուսակցության ներկայացուցիչը՝ նրա լիդերներից մեկը, գիրք է գրել և գրել է ռուսերեն:
-Չէ, չէ: Իր կրթությունն էդպիսին է եղել. Մոսկվայում է հետո շարունակել, դրա համար է էդպես:
-Իսկ որ այդ տարիքում է գրողական ներքին ձիրքը բացահայտվել, դա նույնպե՞ս ֆենոմենալ չէ:
-Չէ, էդ էլ չէ՛. ինքը ունե՜ր: ՈՒներ: Ընդհակառակը, ես իրեն վաղուց էի ասում, որ իզուր ես պրոֆեսիոնալ կուսակցական գործունեությամբ զբաղվում, դու ունես քո պրոֆեսիան (ես ավելի շատ իր բնագիտական պրոֆեսիան նկատի ունեի), շատ լավ կլինի, որ դու դա չթողնես:
-Բայց գիրքը ոչ թե բնագիտական, այլ դետեկտիվ է ստացվել. գիրը, որ ի սկզբանե է, խոսում է սրտում ու ենթագիտակցությունում տեղի ունեցողի մասին, չէ՞։ Զարմացած չե՞ք, որ դետեկտիվ է ստացվել սրտի «ավելցուկը»:
-Դեռ չգիտեմ, թե ինչ է գրել Վահանը, դեռ չգիտեմ, պիտի կարդամ, որ իմանամ: Նոր եմ իմանում, որ դետեկտիվ է գրել. դա էլ կարող էր: Կարող էր, ինչո՞ւ ոչ:


«ՈՉ ԹԵ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՓՈԽՎԵԼ, ԱՅԼ ԻՐԵՆՔ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՎԱՅՐԷՋՔԸ»

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ


-Պարոն Ռուստամյան, ճի՞շտ են լուրերը, որ ԵԽԽՎ-ում Զարուհու հարցից հետո Դուք Զարուհուն ասել եք` հիստերիկ հարց տվեցիր, զրոյացրիր ընդդիմությանը:
-Շատ բան եմ ասել, բայց` ոչ դա: Եվ ինչ ասել եմ, հրապարակավ եմ ասել:
-Ասում են, Դուք Զարուհու հետ միշտ էլ «այնքան լավ չեք եղել»:
-Սխալ տեսակետ է:
-Իսկ ԵԽԽՎ անդամ այլ երկրների պատգամավորների վերաբերմունքն ինչպիսի՞ն էր այդ հարցի նկատմամբ:
-Այն լսարանում, որտեղ հնչեց հարցը, բնականաբար, հասկանալի չէր. լսարանի մեծամասնության համար անընդունելի էր նման ոճը, ընկալվեց, որ փաստերը հիմնավոր չեն, և ըստ էության, ուղղված էր ոչ թե երկրի ներքին քաղաքականության վերհանմանը, այլ վիրավորանքի նպատակ էր հետապնդում:
-Տեղեկություն կա, որ հարցից հետո տիկին Զարուհին պատվիրակության անդամներին ակամա հարցրել է` ես «Մաքսային միություն» բառերն ասացի՞ իմ հարցում:
-Դա ես չեմ լսել, ովքեր որ լսել են, նրանք պետք է դա հաստատեն:
-ՀՅԴ վերջին «դեսպանորդական» առաքելության ստանձնման, ինչպես նաև Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցման մասին հայտարարությունից հետո դաշնակցությունը կարծես անցել է իշխանությունների նկատմամբ «փափուկ վայրէջքի» քաղաքականության:
-Այդ ոչ թե դաշնակցությունն է փոխվել, այլ իրենք` իշխանությունները փոխեցին իրենց ուղղությունն ու «վայրէջքը» արտաքին քաղաքականության մեջ. մենք մեր տեսակետները պահպանել ենք, և մեր յոթ կետերի մեջ դա ամփոփված է, երկրորդեմ` դաշնակցությունը չի փոխվել:
-Չէ՛, «փոխվել» է. ՀՅԴ-ն շուտով դեսպան կունենա Գերմանիայում` այդպես էլ «չհրաժարված» Էդուարդ Նալբանդյանի ղեկավարության ներքո. մարզպետ կունենա` «տնտեսությունն այդպես էլ չվերականգնած» վարչապետի ներքո, արդեն ՀՀԿ-ական գրիչ ունի` Արմեն Աշոտյանի «ներքո»: Դա՞ է նաև պատճառը, որ Զարուհու արարքները Ձեզ հեչ դուր չեն գալիս:
-Կրկնում եմ` իշխանությունների մեջ է իրավիճակ փոխվել, և սեպտեմբերի երեքից հետո մենք ունենք նոր իրադրություն:
-Հիմա ի՞նչ, դաշնակցականների մանկության երազա՞նքն է եղել, որ Հայաստանն անդամակցի ՄՄ-ին, ռուսամե՞տ են դաշնակցականները:
-Ո՛չ: Դաշնակցականները հայրենասեր են: «Այսամետ-այնամետ»` էդպիսի բան չկա. դաշնակցությունը միշտ երկրի շահով առաջնորդվող կուսակցություն է:
-Իսկ հիշո՞ւմ եք, որ ՀՅԴ ներկայացուցիչներն 90-ականներին, Դուք և ընկեր Վահանն էլ նրանց հետ, ինչպես մեր համատեղ մի հարցազրույցում էիք ասել, երբ «նստել» էիք «հայրենիքի դավաճանության» հոդվածով, այն ժամանակ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը…
-...Ես գնամ ընտեղ, հա՞. ընկեր Վահանն արդեն ներկայացնում է գիրքը:
-Գնացե՛ք:


Ճեպազրույցները՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ