Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երազում է նա, ով վերջում է երազում

Երազում է նա, ով վերջում է երազում
22.10.2013 | 00:54

Մեր տեղեկություններով` Զորի Բալայանի նամակն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի «թագավորին», այլև Ղազախստանի ու ընդհանրապես Մաքսային միության դեֆակտո և պոտենցիալ անդամներին նույնպես:
Ռուսաստանի հետ այս օրերին կենաց-մահու կռիվ տվող Ադրբեջանը հույս ունի, որ իր «յոլդաշ» Ղազախստանը Մաքսային միությունում կպահանջի, որ Ռուսաստանը մաքսային կետ դնի Հայաստանի ու Ղարաբաղի միջև` ի շահ Ադրբեջանի ¥«ծաղկավոր խալաթից» բեթար էին մի ինչ-որ շարքային-մատնաչափիկ մարդասպանի, «սպեցնազի» ջանավար տղերքի ուղեկցությամբ, ՌԴ ՆԳ նախարարի կաբինետ տանելը, նրան, որպես դիդակտիկ նյութ, «ցուցանելը», կադրերը տիրաժավորելը. «մայր» Ռուսաստանը, ինչպես միշտ, սապոգի ու քաղտեխնոլոգիաների հարցում ինքն իրեն գերազանցեց¤:
Մեր տեղեկություններով, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև դեռ սեպտեմբերի 3-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման կետ մեր և Ղարաբաղի միջև չի լինելու: Ղազախստանն էլ իր հերթին զգուշավոր է լինելու այս հարցում:
Չնայած, Ադրբեջանի համար «мечтать не вредно»` Ադրբեջանին երազելու հնարավորություն տվեց մեր աղբյուրը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ