Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին»

«Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին»
24.10.2013 | 16:45

«Հովիկ Հովեյանն ինձ շնորհավորեց անմիջապես, ինչը բարձր եմ գնահատում, Դավիթ Սարգսյանն ու Ռոմիկ Սարդարյանը բեմ բարձրացան և շնորհավորեցին ինձ՝ բաժակ բարձրացնելով։ Համագումարի ժամանակ եղան կառուցողական ելույթներ, սակայն որոշակի պահից որոշ ընկերներ, որոնք տարիներ շարունակ գրողների միությունում չեն էլ եղել, դահլիճի կենտրոնում տեղ գրավելով, հարբած փորձում էին խանգարել համագումարի աշխատանքը։ Պետք է հստակեցնել, որ գրողների միության աշխատանքը մի բան է, գրողների կամավոր միությունը՝ մի այլ բան։ Այսօր հրաշալի գրողներ ունենք, ովքեր նաև թարգմանվում են, ներկայանում աշխարհին։ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի իրագործենք, աշխատանք լրատվամիջոցների հետ, հեռուստատեսությամբ և ռադիոյով գրական ընթերցումներ, գրողների ներկայացում ընթերցողական լսարանին, այլ կերպ ասած, չենք պարփակվելու «Գրական թերթի» տարածքով»,- «Իրատես de facto» ակումբում ասաց ՀԳՄ նորընտիր նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ։
Նա սահմանեց իր անելիքները հետևյալ կերպ. այնպես չի լինելու, որ մեկն աշխատի, մյուսները գնահատեն, աշխատելու ենք համատեղ, բոլոր գրողների հետ։ Նշելով արդի գրականության առաջատար դեմքերին՝ ավագ սերնդից Պերճ Զեյթունցյանին, Նորայր Ադալյանին, Հենրիկ Էդոյանին, Ղուկաս Սիրունյանին, Հրաչ Թամրազյանին և այլոց, հավելեց, որ շնորհալի երիտասարդ գրողներ են ասպարեզում՝ Արամ Պաչյանը, Արփի Ոսկանյանը, Համբարձում Համբարձումյանը և մյուսները այսօր գրականություն են ստեղծում։
Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ ՀԳՄ նախագահը նշեց, որ գրողների միությունը պետությունից մեկ դրամ անգամ չի ստանում և ի վիճակի չէ սոցիալական խնդիրներ լուծելու։ Ինքը սոցիալական ծրագիր է ներկայացրել և հուսով է, որ այն որոշակիորեն կմեղմի գրողների կյանքում առկա լարվածությունը. «Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին, պետությունից բնակարան, ավտոմեքենա էին ստանում և ծառայում էին իրենց գործին։ Այսօր այդպես չէ, ստեղծագործողներն անապահով խավերի շարքում են։ Սակայն կան փառատոներ, հոբելյաններ, զանազան միջոցառումներ, Արա Աբրահամյանի և պետական մրցանակաբաշխություններ, որոնք խթան են գրողների համար։ Առաջարկում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացված գումարների գեթ 1 տոկոսը նպատակաուղղել ստեղծագործողներին»։
Անդրադառնալով թարգմանական խնդիրներին՝ նա նշեց, որ հայ գրականությունն անմասն չէ գրական գործընթացներից, ՀԳՄ-ն հրատարակում է «Արտասահմանյան գրականություն» և «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրերը և հայ գրականությունը ներկայացնում դրսում, օտար հեղինակներին՝ հայ ընթերցողին։
Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ ՀԳՄ համագումարին սփյուռքի գրողների մասնակցելու և ընտրելու իրավունքին, պնդելով, որ գրողների միության վերջին համագումարում հստակ արձանագրվել է՝ սփյուռքահայ գրողները իրավունք ունեն և՛ ընտրելու, և՛ ընտրվելու։
Ասուլիսի մասնակիցներին հուզում էր գրադարաններում ժամանակակից գրականության բացակայության խնդիրը։ Էդվարդ Միլիտոնյանը վստահեցրեց, որ վերջին երեք տարում չվաճառված գրքերը մեծ քանակությամբ հանձնվում են գրադարաններին, այդ թվում՝ հանրապետության մարզերի, Արցախի և Ջավախքի գրադարաններին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

div class="post-type-1-pad">

Սոցցանցային գրառումներ

Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին
Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

«Ի փառս  մեր Տեր Հիսուս Քրիստոսի»
«Ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ