Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քամուց քշվածները

Քամուց քշվածները
29.10.2013 | 00:14

«ՊԵՏՔ ՉԻ, ՄԻ՛ ՊԱՏՄԵՔ, ՉՊԱՏՄԵ՛Ք»

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԲՀԿ պատգամավոր)


-Պարոն Մանուկյան, հետևո՞ւմ էիք Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան վեճին, ի՞նչ եզրակացության հանգեցիք:
-Ո՛չ, չեմ հետևել, չգիտեմ ինչի մասին է խոսքը: Քաղաքում չեմ եղել, նոր եմ վերադարձել:
-Ես պատմե՞մ Ձեզ այդ մասին, ուրե՜մն օդանավակայանում, երբ պետք է Սերժ Սարգսյանը…
-Շնորհակալ եմ` շնորհակալ եմ, պետք չի, մի՛ պատմեք, չպատմե՛ք:
-Ափսո՜ս, այնքա՜ն լավ կարող էի դա անել, ինչպես Վանոն կասեր` շատ «մանրամասն սիրելու պատմություն է», ախր: Բա հիմա չիմանա՞նք` Դուք ո՞ւմ կողմից եք կամ` ինչո՞ւ չեք պաշտպանում ձեր լիդերին:
-Լիդերը, բացի լիդեր լինելուց, մեր ընկերն է, ու մինչ լիդեր լինելն էլ մեր ընկերն էր:
-Այ, դա արդեն` ուրիշ, թե չէ` «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն, քաղաքում չեմ եղել, չեմ տեսել, չեմ ասի». մենք «չզբաղվել» պարտիզանությամբ, պարոն Մանուկյան: Այսպիսով, որպես ընկեր` ի՞նչ խորհուրդ եք տվել Կոլյայիչին` առկա վիճակի հաղթահարման ուղղությամբ արվելիք քայլերի մասով:
-Էլի նույն բանը. չեմ պատասխանում, վե՛րջ:
-Ինչո՞ւ:
-Էնպե՛ս: Չե՛մ ուզում:
-Որովհետև ա) ժողովրդավար չեք: բ¤ Չեք ուզում պաշտպանել պարոն Ծառուկյանին:
-Ծառուկյանը գիտի, երբ որ պետք է` ով է պաշտպանում, ով չի պաշտպանում:


«ՉԵ՜Մ ՈՒԶՈՒՄ, ՉՊԱՏՄԵՍ, ՉԵ՛Մ ԼՍԵԼՈՒ»

ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԲՀԿ պատգամավոր)


-Ո՞վ է պաշտպանում պարոն Ծառուկյանին, պարոն Կարապետյան, Դուք պաշտպանո՞ւմ եք:
-Բա ի՞նչ եմ անում: Բա իհա՜րկե:
-Եվ ի՞նչ քայլեր եք արել այդ ուղղությամբ:
-Ես կոնկրետ կուրսի չեմ էդ մասին:
-Պատմե՞մ: Պատմե՜մ, էլի՜, պարոն Կարապետյան:
-Չե՜մ ուզում, չպատմես, չե՛մ լսելու:
-Կնեղանա Ծառուկյանը:
-Ես Ծառուկյանի համար պատրաստ եմ անելու ամեն ինչ: Ամե՛ն, ամե՛ն ինչ:
-Արդեն պատմե՞մ:
-Ինքը կորոշի, մեզ կասի:
-Չհասկացա, իմ պատմելն ու Ձեր լսե՞լն էլ ինքն է որոշելու:
-Չէ՛, ինքը կորոշի, որ հանդիպենք, խոսենք, իմանանք` ինչ կա, ինչ ենք անելու:

Այդ պահին ԲՀԿ ֆրակցիա մտան Շիշ Մելոն, Գուլոյան Մուրադը. իրենք ևս «տեղյակ չեն», «չգիտեն», «չեն լսել»:
-Տրամադրությունդ պահի տեղը, որ «դրամա-դրությունը»` դրամիդ դրությունը գա տեղը,- շուստրիացավ ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
Խնամի ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆՆ էլ, աչքերի խորքում պահած «անհուն վրեժը», բարի ժպիտով, թե` «ճիշտը մի հատ է, չէ՞, բայց»: Բայց դե` չլուծարվեց. չէ՞, վոլեյբոլի ֆեդերացիան, հիշեցրինք նրան: Նա նույն բարությամբ թե` «դեռ հայտնի չէ, չես իմանա, համ էլ գիտես` էդ հարցերը որտեղ ու ինչպես են որոշվում». անկեղծացավ նա:


«ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ, ՄԵՆՔ ԿԶՐՈՒՑԵՆՔ ԱՅԴ ՄԱՍԻՆ»

ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ (ԲՀԿ պատգամավոր)

-Պարոն Աղաբաբյան, որպես ԲՀԿ ամենագեղեցիկ, ամենաինտելեկտուալ պատգամավոր, մի խոսքով, «у тебя добрые глаза». գոնե Դուք հետևո՞ւմ էիք Բաղդասարյան-Ծառուկյան վեճին:
-Ի՞նչ վեճ, ինչ-որ վեճ, ինչո՞ւ եք միանգամից վեճ անուն դնում:
-Պարոն Աղաբաբյան, «у тебя добрые глаза», թող լինի` քննարկում, թող լինի տեսակետների բախում, թող լինի… մի խոսքով, գոնե Դուք հետևո՞ւմ էիք «դրան»:
-Քննարկումը կավարտվի, մենք կզրուցենք այդ մասին:
-Բայց, պարոն Աղաբաբյան, արդե՛ն «Finita la comedia», պրծել է, «որոշումը» կայացվել է:
-Կխոսենք, կխոսենք:

Ճեպազրույցները`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ