«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Փորձում են արատավորել ԵԳԱԾ բարի համբավը

Փորձում են արատավորել ԵԳԱԾ բարի համբավը
30.01.2014 | 17:34

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին օրերս Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 400000 դրամ է հատկացրել գիտական գործուղման համար։ Այս փաստը որոշ լայն քննարկման առարկա դարձավ լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Խնդրի առթիվ այսօր պարզաբանում է տարածել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը, որտեղ, մասնավորապես, ասված է. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) կողմից իրականացվող գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի դիմորդների հայտերի գնահատումն իրականացվում է ԵԳԱԾ ղեկավար մարմնի կողմից մշակված և հաստատված կարգի ու չափորոշիչների հիման վրա:

Վերոհիշյալ չափորոշիչներն ապահովում են անկողմնակալ մրցույթի իրականացումը և դիմումների անաչառ գնահատումը: Այդ փաստը ապացուցվել է 1,5-ամյա գործունեության ընթացքում: Մրցութային հայտերի գնահատումն անձնավորված չէ, և մրցութային միավորները տրվում են բացառապես տվյալ գիտական միջոցառման մասնակցության հայտի վերաբերյալ:

Հունվար ամսվա մրցույթի արդյունքների շահարկումները համարում ենք անընդունելի: Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները տարակուսելի են և կոչված են արատավորելու ԵԳԱԾ բարի համբավը:

Տեղեկացնում ենք նաև, որ սույն թվականի փետրվարի 21-ից սկսած՝ գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի կարգում իրականացվելու են հետևյալ փոփոխությունները. հետայսու մրցույթին կարող են դիմել այն երիտասարդ գիտնականները, ովքեր ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված կամ արտասահմանյան գիտական պարբերականներում առնվազն մեկ գիտական հոդված ունեն։ Բացի այդ, խստացվել են նաև տեխնիկական չափորշիչները»։

Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը ՀՊՏՀ ուսանողների հետ խոչընդոտել էր լրագրողներին՝ մուտք գործել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը։ Սակայն Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը նշում է, որ որևէ հանգամանք չկա, որը կխոչընդոտեր Սևակ Խաչատրյանին մասնակցել մրցույթին: Նա գիտությունների թեկնածու է, դասախոս, զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, ուստի և կարող էր մասնակցել մրցույթին: Մրցույթի արդյունքներով, ի թիվս այլոց, հաղթող է ճանաչվել նաև Սևակ Խաչատրյանի հայտը և դրանում որևէ կանոնակարգային խախտում չկա:

Դիտվել է՝ 4223

Մեկնաբանություններ