Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. 2008-ից հետո ստվերային իշխանությունը հանձնվեց օլիգարխներին

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. 2008-ից հետո ստվերային իշխանությունը հանձնվեց օլիգարխներին
03.03.2014 | 12:53

Այսօր վերջնականապես սթափվեցի: Հասկացա, որ, այնուամենայնիվ, առասպելները խորտակվելու հատկություն ունեն:
Ինչ խոսք, պատմական անհատների քաղաքական մայրամուտը միատեսակ չի եղել: Առանձնահատկությունները դրսևորվել են նրանով, թե տվյալ անհատի դերակատարությունը, վերջին հաշվով, ինչպիսի՞ ազդեցություն է թողել պետության ապագայի վրա:
Հասկացա, որ մի ամբողջ պատմական ժամանակահատված, որ զարդարված էր պետականության կերտման, անկախության գաղափարի արմատավորման, դառը փորձությունների միջով ազատագրական պատերազմի հաղթական ելքով, ծնկի է իջել օլիգարխիայի առաջ, նույնիսկ եթե դրա դրոշակակիրը հարգանքի արժանիք ունի:
Մի առիթով հպանցիկ նշել էի, որ մինչև 2008 թվականը Հայաստանը գեներալների պետություն էր, Ղարաբաղյան պատերազմի գեներալների:
2008-ից հետո ստվերային իշխանությունը հանձնվեց օլիգարխներին, պատկերավոր ասված, մեռավ խունտան, կեցցեն փողատերերը:
Թե ինչով կավարտվի այս էպոպեան, ցույց կտա ժամանակը:
Մի բան, այնուամենայնիվ, մտքիցս դուրս չի գալիս.
անգլիացին չէր հանդուրժի իր ժամանակի թագավորի գրկախառնումը Շեքսպիրի ու հաջորդ օրը նույն թագավորի ախպերական խրախճանքը օրվա փողատիրոջ հետ:
Մենք հանդուրժում ենք, ծափահարում:
Գերմանացին չէր հանդուրժի իր օրվա կանցլերի բարեկամությունը Գյոթեի, Բախի, Մոցարտի հետ ու հաջորդ օրը օրվա փողատիրոջ հետ սեփական գերմանացուն հրապարակավ մանիպուլիացիայի ենթարկելը:
Մենք հանդուրժում ենք, ծափահարում:
Մեկ եզրահանգում, այդուհանդերձ, չի կարելի չանել.
յուրաքանչյուր սերունդ ունի իր պատմական դերակատարությունը: Այն կարող է անցնել աննկատ, կամ դառնալ նոր պատմության կերտող:
Գուցե ճակատագրի քմահաճույքն է, բայց ի՞նչ արած, եթե այսպես է ստացվել, ուրեմն մեր սերունդը ստիպված է անցնել ռուբիկոնը` դառնալով ապագայի պատասխանատվության խորհրդանիշ:

Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ