Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես պարոն Շահգելդյան չեմ, այլ Շահգալդյան. ծնվել եմ Մակու քաղաքում»

«Ես պարոն Շահգելդյան չեմ, այլ Շահգալդյան. ծնվել եմ Մակու քաղաքում»
13.04.2014 | 13:30

ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
(Կոտայքի մարզպետ)

-Պարոն Շահգելդյան…
-Ես պարոն Շահգելդյան չեմ, այլ Շահգալդյան. ծնվել եմ Մակու քաղաքում։
-«Բանաստե՞ղծ` ծնված Մակու քաղաքո՞ւմ»:
-Ծնվել եմ Մակու քաղաքում, և Շահգալդյան ազգանունը նշանակում է` շահից գալ:
-Շատ եք, էլի, սիրում շահը, դրա համար Ձեր տոհմը բնորոշվել է «նյութական» տեսանկյունից:
-Այ, այդտեղ էլ սխալվեցիք. ոչ թե «շահ»` օգուտ բառն է, այլ շահերի-խաների կողմից գալը՝ սերվելը:
-Ի՜նչ եք ասում:
-Այո՜:
-Պարոն Շահգելդյան, Դուք…
-Էլի` նույնը, Ձեզ դուր կգա՞, որ ես ձեզ ասեմ` տիկին Բավթյան:
-Բավ-թյա՞ն. Դուք իսկապես «շահերի» ցեղերից եք գալիս և իմաստուն այր եք. այնքա՜ն մարդ կցանկանա, որ ես այսուհետ «բավ» և «Բավթյան» լինեմ, պարոն Շահգալդյան:
-Դե լավ է, գոնե ազգանունս սովորեցիք։
-«ՈՒնթունակ եմ»: Ի դեպ, Դուք գիտե՞ք, թե ինչ քաղաք է Մակուն:
-Իմ ծննդավայրն է Մակուն, ուր եղել եմ ես երկու անգամ, և քաղաքն այդ Մակու ծննդավայրն է Չարենցի. բաներ կան, որ Դուք չգիտեք, հիմա Ձեզ ասեմ. մեզ մոտ Ալափարս գյուղ կա` Մերձավանի տակն է։ Չարենցավան քաղաքը հիմնվել է Ալափարսի հողերի վրա. ալափարսեցիների կեսից ավելին ներգաղթել է Մակուից, այդով` Չարենցավան անունը պատահական չի դրված:
-Դե տեսնում եք` ոչ թե Կովալենկո Շահգալդյան եք, այլ քայլող սիմվոլիկա` չարենցյան հուշի:
-Դրանք տարրական բաներ են, որ բոլորը գիտեն:
-Հովիկ Աբրահամյա՞նն էլ գիտի, որ էս քանի օրն եկել էր մարզ:
-…
-Լավ, չպղտորեմ Ձեր առավոտը: Իսկ ճի՞շտ է, որ Աբրահամյանը ցանկանում է Ձեզ գործից հանել ու ԲՀԿ-ական Մխիկ Հարությունյանին նշանակել տալ մարզպետ. ասում են` նրան վաղուց խոսք է տվել:
-Ոչ, ես արդեն ասել եմ, որ նման բան չկա:
-Բա ինչո՞ւ էր եկել Հովիկ Աբրահամյանը մարզ:
-Եկել էր մասնակցելու ՀՀԿ տարածքային կազմակերպության հաշվետու ժողովին և կառույցի նոր նախագահի ընտրությանը:
-Ո՞վ ընտրվեց:
-Ես:
-Ապրեք, թե չէ Արարատում իր քրոջ թոռնիկն է ընտրվել. լավ է՝ էստեղ խնամոնցից մարդ չի «ընտրվել»: Լավ, անցնենք առաջ. որ գնացիք Մակու` ո՞ւմ էիք որոնում այնտեղ:
-Իմ պապերին, նախնիների հուշերը, մեր տունը:
-Չարենցենց «տո՞ւն» էլ գնացիք:
-Գնացի, իհարկե, գնացի. ոչինչ չէր մնացել. մի ամբողջ օր շրջում էի այդ կողմերում:
-Բայց ո՞վ կմտածեր, որ Կովալենկո Շահգալդյանն այսքան բանաստեղծական հոգի ունի, սիրում եք, էլի, Չարենց:
-Ոչ միայն Չարենց, Պարույր Սևակ էլ եմ սիրում, Թումանյան էլ եմ սիրում, եթե հարմար է լինում, նաև` ասմունքում եմ:
-Ասենք ի՞նչ:
-Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»: Թումանյանի «Անուշը»:
-Սկսեցինք. ես եմ սկսում. «Ախչի անաստված, նստիր վրանում, ինչ ես դուրս գալիս` խելքամաղ անում»: Հիմա` Դուք:
-Չէ, ես ժամանակ չունեմ, աշխատանքի եմ, կաբինետումս, ճիշտն ասած, մարդ կա:
-Ոչինչ, շարունակում ենք. «Ա՜խ Անուշ, Անուշ, էդ ի՞նչ ես ասում, էն որ սարերում շվի եմ կանչում, էն ո՞ւմ եմ հիշում»:
-Չէ, ինձ ամենից շատ դուր է գալիս «Անուշի» նախերգանքը, էս. «Եկեք քույրեր սեգ սարերի` չքնաղագեղ փերիներ, եկեք ջահել սիրահարի սերը երգենք վաղամեռ»:
-Ի՜նչ եք ասում: Հիմա` Չարենց ենք արտասանում. էլի ես եմ սկսում. «Լուսամփոփի պես աղջիկ` աստվածամոր աչքերով»:
-Չէ, դա չէ։ Ես սա եմ սիրում` «Սանձել է ուզում հողմերին` այս ողորմելին»:
-Էդ ո՞ւմ նկատի ունեք:
-Չարենց էի արտասանում:


Ասմունքեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 5301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ