Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վաղ է շոկոլադե ուսադիրներ ամրացնելը

Վաղ է շոկոլադե ուսադիրներ ամրացնելը
30.05.2014 | 00:30

Պորոշենկոյի, դրանից առաջ Իվանիշվիլու հաղթանակն անչափ շատ է ոգևորել մերձ-ԲՀԿ-ականներին, մանավանդ որ երկրում կան մարդիկ, ովքեր չեն թաքցնում, որ իրենք են լինելու 2018-ից հետո երկրի վարչապետը. հասկանալի է՝ սահմանադրական բարեփոխումների «արդյունքում»` նախագահի բարձր մունդիրն էլ զգեցնելով առյուծապահ-առյուծասիրտ Գագիկ Նիկոլայիչին, քանզի «նկատում» են, որ օլիգարխ-նախարարների շքերթ է ընթանում ամենուր:
«Պաղ ջուր» ածելով նման մտայնությունը տիրաժավորողների վրա, արծարծենք.
ա) Հայաստանում կհաղթի նա, ում վրա կդնի մատը Ռուսաստանը: Հավաստենք, որ վերը նշվածները չկան այդ ցանկում:
բ) Ռուսաստանը, որքան էլ պնդեն շատերը, այս փուլում բացարձակապես դեմ է օլիգարխների, առավել ստույգ` քրեաօլիգարխիկ «տարրերի» իշխանության գալուն, այն պարզ պատճառով, որ ՈՒկրաինայում նույն Յանուկովիչը, Ղրղզստանում` Բակիևը, Մոլդովայում` Վորոնինը տվեցին իշխանությունը… Արևմուտքին:
գ) Ռուսաստանն այս փուլում, երբ կորցրեց ՈՒկրաինան, փորձում է չկրկնել անցյալի սխալներն ու իր մարդկանց է «բարձրացնում»:
դ) Համաժամանակյա` փորձելով «ստավկաները» դնել այնպիսիքի վրա, ովքեր նաև միջազգային «կլասում» խաղացողներ են, հիմնականում` ֆրանսիական «գետնին վրա», որի հետ ավանդաբար Ռուսաստանն ունի բարեկամական հարաբերություններ ու հեշտ է լեզու գտնում:
Այնպես որ շատ վաղ է Իվանիշվիլուց հետո Պորոշենկո դարձնելը ԲՀԿ-ի` ԱԺ գործի չեկող, դասից փախչող (կառավարության ծրագրին ԲՀԿ մոտեցումը նկատի ունենք) ղեկավարին ու նրա ուսերին շոկոլադե ուսադիրներ ամրացնելը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ