ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իշխանության ու կրիմինալի վտանգավոր սերտաճում

Իշխանության ու կրիմինալի վտանգավոր սերտաճում
15.12.2014 | 13:43

Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ՀՀԿ-ական գյուղապետ Սեդրակ Դավթյանը պարտվել է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու Սահակ Մելիքյանին: Երկուսն էլ ինքնառաջադրված թեկնածուներ են: Գործող գյուղապետին կողմ է քվեարկել 386 ընտրող, իսկ Սահակ Մելիքյանին՝ 1052:

Առանձին վերցրած մեկ գյուղի ընտրության արդյունքներին հատուկ չէինք անդրադառնա, եթե դրանցում արտացոլված չլիներ վտանգավոր մի միտում, որը հետո վատ նախադեպ կարող է դառնալ այլ համայնքների համար:
Ես չեմ բացառում, որ քաղսեցիները կարող էին դժգոհ լինել իրենց գործող գյուղապետի գործունեությունից, որովհետև, օբյեկտիվ լինենք, մեր համայնքապետերն առանձնապես չեն փայլում իրենց լավ աշխատանքով, ու մարդիկ երազում են նրանց փոփոխության մասին, եթե մի փոքր այլընտրանք կամ հնարավորություն են տեսնում: Կոտայքի մարզի ոչ այնքան փոքր այս գյուղի ընտրողները, սակայն, «այլընտրանքը» տեսել են ոչ թե մտավորականի կամ որևէ կուսակցության ներկայացուցչի, այլ մարդու մեջ, ով այդ գյուղում արմատներ ունեցող երևանցի հայտնի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հովանավորյալն է:
Գյուղական ընտրություններում տեղացի մտավորականը կամ քաղաքականը հաղթել չի կարողանում, որովհետև գրեթե անհնար է հաղթահարել տեղական նոմենկլատուրայի պատնեշը: Գործող գյուղապետին կարելի է հաղթել, եթե ունես ավելի վերադաս իշխանության բացահայտ կամ ծպտյալ աջակցությունը կամ, եթե ընտրողներին տոտալ գնում ու ահաբեկում ես:
Այնքան էլ կարևոր չէ, թե իր հովանավորյալին ինչ եղանակով է գյուղապետ «կարգել» հայտնի հեղինակությունը, որովհետև երկու տարբերակներն էլ, մեղմ ասած, դրական ոչինչ չեն հուշում: Քրեականը կամ վայելել է պետության աջակցությունը, կամ էլ նրա լոյալությամբ ստացել է իր «փայը»՝ մատուցած կամ մատուցվելիք ինչ-որ ծառայության դիմաց: Ֆորմալ առումով՝ ընտրություն կատարել է քաղսեցին, սակայն դրա բարիքներից օգտվելու է Երևանում նստած հայտնի անձնավորությունը:
Սա ՏԻՄ ընտրությունների տխուր առանձնահատկություններից մեկն է:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ