Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծառուկյան «վիդալ» Վիդալին, Նարիշկինին` «նե վիդալ»

Ծառուկյան «վիդալ» Վիդալին, Նարիշկինին` «նե վիդալ»
13.02.2015 | 00:41

Ժամանակին, իսկ ավելի ստույգ՝ նախագահական ընտրությունների շեմին, ԲՀԿ-ն մեծով-փոքրով, ավելի ճիշտ` յուր «արտաքաղաքական» Օսկանյանով գնաց Բրյուսել: Համարյա սիրիացի Մինասիչի ծննդավայր, որովհետև Բրյուսելում նրա նախնիներն զբաղվում են ոսկերչությամբ:
Ինչով ավարտվեց ԲՀԿ-ի եվրոպական «վոյաժը», բոլորս լավ գիտենք. Ավագը «բռնեց ոտները», Օսկանյանն ասաց` «Հալեպը», Վիդալը` «մորթեց», բոլորս կերանք-կշտացանք` ասացինք շնորհակալություն, չի կարելի Կոլյայիչ` մեր թիվ մեկ օլիգարխ, մեր խոշոր հարկատուների արանքներում «կորսված» մեծահարուստ, գնալ, այլոց «դոշին լաց լինել», այն էլ` կոռուպցիայի թեմայով, երբ ընդամենը պետք է սեփական արտացոլանքը տեսնել հայելու մեջ:
Էդ` հեչ:
Մեր Կոլյայիչը, որ ուրիշ անգամ դեսպանների հետ հանդիպելիս հագնում է «բոթաս» և կարմիր «մայկա», էն օրը հագել էր սպիտակ վերնաշապիկ, կապել փողկապ, գնացել-գնացել էր, որտեղ «դուզ» էր` ուղիղ էր գնացել, որտեղ փոս էր, էլի ուղիղ էր գնացել, որովհետև պետք է հանդիպեր Պետդումայի խոսնակի՝ Նարիշկինի հետ։ Օպերատոր էր տարել հետը, լրագրող, որ անմահացնեն այդ չքնաղ պահը, ցուցադրեն աշխարհին, բոլորս իմանանք, թե ինչքան կարևոր «մարդ» է Նիկոլայիչը Ռուսաստանի համար: Վերջը գնացել-գնացել էր, Նարիշկինը նրան չէր հանդիպել, «Եդինայա Ռոսիայից» ոչ մեկը մարդատեղ չէր դրել յուր գործընկեր ԲՀԿ-ին:
ՈՒ Ծառուկյանենք հայտնվել էին ոչ անհայտ Ժիրինովսկու սենյակում (թե որտեղ, անհայտ էր, որովհետև «գալստուկավոր» Ծառուկյանի հետ զրուցում էր «կլեչտի սառոչկայով» Վլադիմիր Վոլֆովիչը։ «Չար-թունավոր» լեզուներն էլ ասում են` ЛДПР-ի առաջնորդը «դամաշնիկներով» է եղել):
Բանն էլ էսպես է եղել. Սամվել Կարապետյանն է կազմակերպել էդ մի «հատիկ» հանդիպումը, քանզի վերջինիս զարմիկը Ժիրինովսկու կուսակցության պատգամավոր է, ինքն էլ «հոգում» է Ժիրինովսկու կուսակցության «մասին», որպես հոգատար հայ, Վոլֆովիչն էլ չի մերժել ընդունել Ծառուկյանին:
Ինչն էլ իր հերթին նշանակում է` ԲՀԿ-ի նկատմամբ ժամանակին Արևմուտքը «սանկցիաներ» կիրառեց, իսկ հիմա` Ռուսաստանը։ Ընդ որում` Նարիշկինի հետ չհաջողված հանդիպումն իր հերթին նշանակում է` ոչ միայն Ծառուկյանին, նաև Քոչարյանին Ռուսաստանն ասաց` ո՛չ:
Քոչարյանին ու Ծառուկյանին մնում է վա-բանկ գնալ և ընդամենը Հայաստանում հարամել ամեն բան (ինչն էլ կարծես վատ չի ստացվում), քանզի բաղձալի «դաբրո» իրենք չկարողացան ստանալ ո՛չ Արևմուտքից, ո՛չ էլ Ռուսաստանից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ