Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ը ներկայացուցիչը Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ կազմակերպության ձմեռային համալսարանում

ՀՀԿ-ը ներկայացուցիչը Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ կազմակերպության ձմեռային համալսարանում
28.02.2015 | 20:16

Փետրվարի 24-ից մարտի 1-ը Բրյուսելում ընթանում է «Եվրպայի դեմոկրատ ուսանողներ» կառույցի «Թվային դարաշրջան» խորագրով ձմեռային համալսարանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը ևս մասնակցում է այս հավաքին:

«Եվրոպայի դեմոկրատ Ուսանողներ» կազմակերպությունը համաեվրոպական ուսանողական և երիտասարդական քաղաքական ասոցիացիա է և Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունը: Այն հիմնադրվել է Վիեննայում Սկանդինավյան, գերմանական եւ ավստրիական ուսանողների կողմից 1961 թ: Այն ներկայացնում է ավելի քան 1.600.000 ուսանողների և երիտասարդների 42 անդամ կազմակերպություններից 35 երկրներում և ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է Եվրոպայում:
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը առաջին կառույցն է Հայաստանից, որ հնարավորություն է ստացել մասնակցել «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության ծրագրերին:
Ձմեռային հավաքի ընթացքում երիտասարդները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի ժողովրդական կւսակցության նախագահ Ժոզեֆ Դոուլի և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:
Նշենք նաև, որ Անդրբեջանի իշխող` Նոր Ադրբեջան կուսակցությունն այս անգամ ներկայացրել էր իր անդամության հարցը: Սակայն ծրագրի ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան Անդրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Եվ Անդրբեջանի ներկայացուցիչը հանեց իր կուսակցության անդամության հարցումը:
Ծրագրի ընթացքում ընդունվեց «Մարդու իրավունքները Ադրբեջանում» խորագրով կոշտ բանաձևը, որը դատապարտում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը հարևան Անդրբեջանում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ