Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երիտասարդներն ուսումնասիրում են Գարեգին Նժդեհի անցած ուղին և գաղափարախոսությունը

Երիտասարդներն ուսումնասիրում են Գարեգին Նժդեհի անցած ուղին և գաղափարախոսությունը
15.03.2015 | 12:14

Մարտի 14-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էին «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարի դիտում-քննարկում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Գաղափարախոսչական հանձնաժողովի անդամները հանգամանալից ներկայացրին հայ պետական և ռազմական գործիչ, հայազգի օրինակելի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ուղին, զինվորական գործունեությունը:
Այնուհետև կինոնկարի դիտումից հետո ծավալվեց քննարկում՝ երիտասարդներին հուզող հարցերի շուրջ:
Միջոցառման նպատակն էր նպաստել երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը, վերջիններիս ներկայացնել ազգի երախտավորներին, նորովի բացահայտել և արժևորել նրանց անցած ուղին:
Գարեգին Նժդեհի խոսքերից մի քանիսը`
1. Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա' անհայրենասերները:
2. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով:
3. Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
4. Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:
5. Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:
6. Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազկի, իր զենքի վրա:
7. Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ