Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կայացել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը

Կայացել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը
08.05.2015 | 17:19

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ավագ դպրոցների ու վարժարանների «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը: Մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ով իր խոսքում կարևորել է ժամանակակից հասարակությունում ուսուցչի հեղինակության բարձրացումը` ընդգծելով, որ լավագույն ուսուցիչները հիմնականում որոշվում են ոչ միայն մրցույթներով, այլ նախևառաջ աշակերտների և հասարակության գնահատանքով:

Ըստ Ն. Հովհաննիսյանի` լավագույն ուսուցիչը կոչում է, որին արժանանում են աշխատանքի ու նվիրումի արդյունքում՝ ողջ կյանքի համար:
Մրցույթին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից ընտրված 21 մանկավարժներ, ովքեր առաջին՝ դպրոցական փուլի հաղթողներ են ճանաչվել: Մասնակիցները նախապես ներկայացրել են իրենց անձնական գործերը, դպրոցի կողմից երաշխավորությունը, ինչպես նաև` բաց դասի տեսագրություն: Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը մասնակիցների գնահատումն իրականացնում է «կլոր սեղան» ձևաչափով: Երկրորդ փուլի հաղթողը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին, իսկ հաղթողների անունները, ինչպես միշտ կհրապարակվեն հոկտեմբերին՝ «Ուսուցչի տոնի» հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ