Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Մի քիչ ծածկված, մի քիչ բացված

Մի քիչ ծածկված, մի քիչ բացված
24.05.2015 | 14:02

Նիդերլանդների կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով հասարակական վայրերում մասամբ արգելվում են նիկաբն ու բուրկան: Հասարակական վայրերի թվում են դպրոցները, հիվանդանոցները, կառավարական հաստատությունները, հանրային տրանսպորտը: Նիդերլանդների իշխանությունները հայտարարել են, որ չեն թիրախավորում կրոնական խմբերին, նիկաբներն ու բուրկաները ոչ թե առհասարակ արգելվում են, այլ՝ «այն հատուկ իրավիճակներում, երբ մարդու դեմքի տեսանելիությունը անհրաժեշտ է»` անվտանգության նկատառումներով: Օրենքը խախտողները տուգանվելու են 405 եվրոյի չափով: ԶԼՄ-ները օրենքը համարում են շատ թույլ: NOS-ի տվյալներով Նիդերլանդներում 100 - 500 կին է դեմքն ամբողջությամբ ծածկում: Ֆրանսիայում և Բելգիայում արգելված է դեմքը ծածկել հասարակական վայրերում:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ