Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարևորվում է ՈԱԱԿ-ի դերը բարձրագույն կրթության բարեվարքությունն ամրապնդելու գործում

Կարևորվում է ՈԱԱԿ-ի դերը բարձրագույն կրթության բարեվարքությունն ամրապնդելու գործում
19.06.2015 | 10:27

ԵԽ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեվարքության վրա ազդող գործոնների ռիսկի վերլուծություն, որի հիման վրա միջազգային փորձագետներն ոլորտի շահակիցներին ներկայացրեցին կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների ճանապարհային քարտեզի նախագիծը:
Եվրոպայի խորհրդի փորձագետ խորհրդատուներ Յան Սմիթը և Թոմ Համիլթոնը, ոլորտն ուսումնասիրելուց և վերլուծելուց հետո, 13 խումբ առաջարկներ են ներկայացրել, որոնց իրագործումը կնպաստի մեր երկրում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին:
Փորձագետների 13 խումբ առաջարկներից մեկը նվիրված է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի դիրքին:
«ՈԱԱԿ-ի առկա դրական ձեռքբերումների վրա հիմնվելը պետք է առաջնային լինի ՀՀ կառավարության և ԲԿ համայնքի համար`Հայաստանի բուհական համակարգի ներսում բարեվարքությունն ամրապնդելիս»,- նշված է զեկույցում:
Փորձագետներն առաջարկում են Կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը, այդ թվում և օրենսդրական փոփոխություններ, ապահովելու ՈԱԱԿ-ի անկախությունը:
«ՀՀ կառավարությունը և ԲԿ համակարգը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերեն ՈԱԱԿ-ին`երկարաժամկետ ֆինանսական կայունություն ապահովող ֆինանսական մոդել մշակելիս, որը համահունչ կլինի ՈԱԱԿ-ի լիակատար անկախությանը»,- ասված է զեկույցում:
Փորձագետներն առաջարկում են, որպեսզի բուհերը, հավատարմագրման ծախսերից զատ նաև անդամավճարներ մուծեն, ինչպես նաև իրենց աշխատակազմի զարգացումը լիազորեն ՈԱԱԿ-ին: Ըստ մասնագետների, ֆինանսական առումով այս հարցերում բուհերին կարող է աջակցություն ցուցաբերել կառավարությունը:
«ՈԱԱԿ-ը պետք է նաև նախատեսի իր չափորոշիչների շրջանակներում բարեվարքության պարամետրերի հետագա զարգացումը: Բարեվարքության խնդիրների լուծումն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացում պետք է դառնա հզոր գործիք Հայաստանի բուհական համակարգում բերեվարքությունն ամրապնդելու համար»,- նշում են փորձագետները:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում բուհերի ընդհանուր թվին և մասնավոր բուհերի նկատմամբ դիրքորոշմանը, բարձրագույն կրթությունը կարգավորող օրենսդրական դաշտին, բուհերի ֆինանսավորմանը, հետազոտություններին, կադրային խնդիրներին, ուսանողների ընդունելությանը, ուսանողների մասնակցությանը բուհերի կառավարմանը, էթիկայի նորմերին և կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ