Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրախորհրդարանը Երևանյան գագաթաժողովը գնահատել է գերազանց

Եվրախորհրդարանը Երևանյան գագաթաժողովը գնահատել է գերազանց
23.06.2015 | 12:42

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նամակ է ստացել Եվրախորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Սիլվիա Կոստայից, նույն հանձնաժողովի անդամ Քրիստինա Լիբացկայից և ԵԽ բյուջետային հանձնաժողովի անդամ Էռնեստ Մառագալից, որում վերջիններս իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և Բոլոնիայի քարտուղարությանը` մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը գերազանց կազմակերպելու և անցկացնելու համար:

«Երևանյան գագաթաժողովը ոչ միայն կարևոր և վճռական էր 2012 թվականի Բուխարեստի գագաթաժողովից հետո գրանցած առաջընթացը քննարկելու, այլ նաև բարձրագույն կրթության դերի և դրա հետագա զարգացման և համագործակցության տեսակետից` ԵԲԿՏ նոր մարտահրավերների համատեքստում: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում ԵԽ-ի դիրքորոշումը նախարարական համաժողովին ներկայացնելու հնարավորության համար: Այն շատ կարևոր հնարավորություն էր` կիսել պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի տեսակետները, որ Եվրախորհրդարանը մատնանշել էր հռչակագրի` Բոլոնիայի գործընթացի իրականացման հետագա գործողությունների հատվածում»: Նամակում նշվում է, որ 2015 թ. ապրիլի 28-ի լիագումար նիստում ԵԽ բանաձևը և Երևանյան քննարկումները բացահայտել են միասնական մոտեցումները: «Ըստ էության, մենք ուրախ ենք հավաստել, որ քննարկումը և Երևանյան կոմյունիկեի կարևոր եզրակացությունները փաստում են նախարարական համաժողովի և Եվրոպական խորհրդարանի միասնական մոտեցումները` ԵԲԿՏ-ի ապագային միտված նպատակների, մարտահրավերների, գերակայությունների և գործիքների ստեղծման տեսանկյունից»,-մասնավորապես, նշված է նախարարին ուղղված նամակում:
Նշենք, որ ԵԽ բանաձևում անդրադարձ է կատարված ուսանողների շարժունության, կրթության իրավունքի, բարձրագույն կրթության մատչելիության, ազգային որակավորումների շրջանակի համապատասխանեցման, ուսանողներին պրակտիկ գիտելիքների ապահովման, կրթության ֆինասնավորման և այլ խնդիրների:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ