Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈԱԱԿ-ում ներկայացվեց կրթության որակի ապահովման վրացական փորձը

ՈԱԱԿ-ում ներկայացվեց կրթության որակի ապահովման վրացական փորձը
18.07.2015 | 11:27

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվեց Վրաստանի բարձրագույն կրթության համակարգը և կրթության որակի ապահովման հարևան երկրի փորձը: ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը, ով որպես միջազգային փորձագետ մասնակցել է վրացական 4 բուհերում «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրմանը, հիմնադրամի աշխատակիցներին ծանոթացրեց վրացական լավագույն փորձին:

Գրիգորյանը նախ ներկայացրեց հարևան երկրի բարձրագույն կրթության համակարգը` մագիստրոսական կրթության կազմակերպման մոտեցումները, մասնագիտական կրթական ծրագրերի առանձնահատկությունները, բուհական ընդունելության կազմակերպումը, ուսանողների հավաքագրման և պրոֆեսորադասախոսական կազմի համալրման մեթոդները, բուհերի միջազգայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Զեկույցի երկրորդ մասում Գրիգորյանը ներկայացրեց Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի աշխատանքները, մինչ այս իրականացրած գործընթացները և արդյունքները, փաստաթղթային հենքը, չափանիշներն ու չափորոշիչները, գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները: Համեմատական կարգով քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի հավատարմագրման մոտեցումները և օրենսդրական կարգավորումը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-19-ն ընկած ժամանակահատվածում ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի փորձաքննություն է իրականացվել Վրաստանի Իլյայի անվան պետական համալսարանում, Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում, Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանում և Սևծովյան միջազգային համալսարանում: Փորձաքննությանը Հայաստանից մասնակցել էր ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը: Ավելի վաղ մասնագիտության կրթական ծրագրի փորձաքննություն էր իրականացվել հայաստանյան 4 բուհերում`Վանաձորի պետական համալսարանում (ՎՊՀ), Գորիսի պետական համալսարանում (ԳՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ):

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ