Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀԵՀ-ն ընդլայնում է սոցիալական աջակցության ծրագրերը. անվճար ուսում՝ ևս մի խումբ ուսանողների համար

ՀԵՀ-ն ընդլայնում է սոցիալական աջակցության ծրագրերը. անվճար ուսում՝ ևս մի խումբ ուսանողների համար
11.09.2015 | 15:06

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ընդլայնում է ուսանողների սոցիալական աջակցության ծրագրերը։ Մասնավորապես, հիմնադրամը հայտարարել էր պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում փոխհատուցելու մասին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով բազմաթիվ դիմում-խնդրանքները` ՀԵՀ-ը որոշում է կայացրել իր միջոցների հաշվին փոխհատուցել նաև 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների կրթավճարը։ «Մենք աստիճանաբար մեր սոցիալական աջակցության ծրագրերում սկսում ենք ընդգրկել նաև ոչ պետական և միջպետական բուհերը՝ հնարավորինս շատ երիտասարդների ներգրավելով մեր ծրագրերում»,- նշում է Կարեն Ավագյանը։

Տեղեկացնենք, որ երկու և ավելի երեխաներ ունեցող ուսանող-ծնողները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին պետք է դիմեն անձամբ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն): Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ դիմում (լրացվում է տեղում), 2 լուսանկար 3×4, անձնագրի պատճենը, ստուգման գրքույկի պատճենը, ուսանողական տոմսի պատճենը, տեղեկանք բուհից, ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է), երեխաների ծննդյան վկայակնների պատճենները, փոխանցման հաշիվ` ողջ տարվա ուսման վարձի չափով։

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ