Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանում կազմակերպած նախարարական գագաթաժողովը լավագույներից էր

Երևանում կազմակերպած նախարարական գագաթաժողովը լավագույներից էր
15.09.2015 | 13:33

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ: Ողջունելով հյուրերին` Ադամ Թայսոնը մեկ անգամ ևս հայտնեց իր տպավորությունները 2015թ. մայիսին Երևանում տեղի ունեցած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովի մասին՝ ընդգծելով կազմակերպչական բարձր մակարդակը և օրակարգում եղած հարցերի շուրջ մասնակիցների արդյունավետ ու ակտիվ քննարկումների ընթացքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար` Արմեն Աշոտյանը նշեց, որ Բոլոնիայի գործընթացի եռամյա քարտուղարությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն էր ՀՀ համար և այն էապես ազդեց ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքի արագացման և որակական նոր մակարդակի բարձրացման վրա: «Քարտուղարության փոխանցումը Ֆրանսիային ոչ միայն չի դանդաղեցնի ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների և արդիականացման ընթացքը Հայաստանում, այլ ընդհակառակը, նոր թափ կհաղորդի դրան, քանզի մենք պարտավոր ենք կիսելու մեր կուտակած փորձը մեր գործընկերների հետ»,-նշել է Արմեն Աշոտյանը: Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում Էրասմուս ծրագրի ազգային գրասենյակ հիմնելու, ծրագրին Հայաստանի ակտիվ և համակողմանի ներգրավման հետ կապված մի շարք հարցեր: Մեծապես կարևորվեց ազգային գրասենյակի գործունեության մեջ բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական ներգրավումը: Հանդիպման ընթացքում Ադամ Թայսոնը և Արմեն Աշոտյանը մտքեր փոխանակեցին բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատություննների, բարձրագույն կրթության զարգացման ուղղությունների, առկա մարտահրավերների, հակակոռուպցիոն ծրագրերի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ