Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավարը սարսափած է Գյումրու կենդանաբանական այգուց

Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավարը սարսափած է Գյումրու կենդանաբանական այգուց
22.01.2016 | 18:08

Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում սարսափելի վիճակ է՝ «Գյումրու կենդանաբանական այգու ոչ բարվոք վիճակը և առաջացած խնդիրները» թեմայով քննարկմանը հայտարարեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավար (WVS) Տագմար Մայերը: «Առաջինը պետք է խոսել կենդանիների առողջության մասին, արջերից մեկը շուտով կմահանա, եթե չստանա բուժօգնություն: Եթե խոսում ենք կենդանիների ազատություններից, սա արդեն Հայաստանի միջազգային պարտավորություններից է, որ պետության կողմից ապահովվեն»,-ասաց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավարը: Տագմար Մայերը կարծում է, որ կօգնեն կենդանիներին տեղափոխել արտերկիր: «Դեյլի մեյլն» անդրադարձել էր խնդրին` Գյումրու կենդանաբանական այգին որակելով աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգիներից մեկը, որտեղ պահվում է 5 կենդանի` կիսաքաղցած ու սառած: Իրավիճակը բարելավվել է ակտիվիստների գերմարդկային աշխատանքի շնորհիվ՝ կենդանիները տաքացել ու սնունդ են ստացել: «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանի տեղեկացմամբ` խնդիրը նոր չէր, բոլորը գիտեին, միջազգային պարբերականի անդրադարձից հետո հարցը հնչեղություն ստացավ: Երբ այգու սեփականատերն ամիսներ առաջ հայտարարել էր, որ այլևս ի վիճակի չէ ապահովելու կենդանիների կեցությունը, ձևավորվել էր նախաձեռնող խումբ, որը պետք է հոգար կենդանիներին տարրական պայմաններ ու սնունդ: Խմբի անդամները համագործակցում են մսավաճառների ու մրգավաճառների հետ, սակայն մեքենա չունենալու պատճառով լրացուցիչ խնդիրներ են առաջանում:

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ