Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պարգևատրվել են «Մեկ դար և ավելի...» մրցույթի հաղթողները

Պարգևատրվել են «Մեկ դար և ավելի...» մրցույթի հաղթողները
15.02.2016 | 10:52

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Մեկ դար և ավելի...» խորագրով փառատոնն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման ներկաներին ողջունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

«Հայ ժողովրդի ներկայիս գոյությունը ևս մեկ ապացույց է, որ մենք հաղթել ենք պատմությանը և ցույց տվել, որ մեզ անհնար է բնաջնջել. մենք կանք և կլինենք»,-նշել է Մանուկ Մկրտչյանը՝ մրցույթի մասնակցության համար շնորհակալություն հայտնելով բոլոր աշակերտներին: Ներկաներին ողջունել է նաև ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Քանի դեռ կա հիշողությունը, հիշողության ուժը, մենք չենք կարող հանգստանալ: Յուրաքանչյուրս պետք է հասկանա կարևոր մի բան. ինչպես փոխանցել հիշողությունը,ինչպես փոխանցել պայքարի մղումը: Եղեռնից փրկված ազգը կարողացավ վերգտնել իր ուժը և 20-րդ դարի վերջին ստեղծել իր պետականությունը: Խորհրդանշականն այն է, որ 2015 թվականին կարողացանք հավուր պատշաճի իրականացնել հիշատակի արարողությունները, իսկ այս տարի պետք է նշենք ՀՀ 25-րդ տարեդարձը: Սա նույնպես պարտավորեցնող է»,- նշել է Հայկ Դեմոյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԿԳՆ Գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:
Նշենք, որ մրցույթի մասնակիցներից ակնկալվում էր իմաստավորել անցյալը և պատկերել իրենց սպասումներն ապագայից: Հնարավոր էր նաև անդրադարձ Հայոց ցեղասպանության թեման արտացոլած գրողներին, պոետներին և նրանց ստեղծագործություններին, գաղութների, մշակույթի և քաղաքական, մասնավորապես, Հայ Դատի պատմությանը, ինչպես նաև ապագայի մասին պատկերացումներին:
Հաշվի առնելով թեմայի կարևորությունը` մրցույթին ներկայացվել են միայն նախագծային աշխատանքներ (մեկ թեմայի կամ առաջարկության շուրջ խմբակային աշխատանք), որոնք նպաստում են կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
Մրցույթի առաջին փուլում ներկայացվել են Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցների աշխատանքներ: Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ, և այլ օբյեկտներ:
Ընտրության արդյունքում ցուցահանդեսի են ներկայացվել Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոնցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:
Մրցույթի երկրորդ փուլում ընտրվել է 15 հաղթող, 16 հաստատություն արժանացել է խրախուսական, իսկ 8-ը՝ ակտիվ մասնակցության համար մրցանակների: Մրցույթ-փառատոնի անցկացման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնը:

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ