Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կարմիր գիծը շորթի՞չ

Կարմիր գիծը շորթի՞չ
09.09.2016 | 07:49

Քաղաքացի Զ.-ն, անկեղծ ասած, մի քիչ ցրված մարդ է։ Օրերս նա 1 ժամ կայանվեց Կորյունի փողոցում, «պոնչիկանոցի» հատվածում։ Քաղաքացի Զ-ն շտապում էր։ Նա SMS-ով բարեխղճորեն փոխանցում է կայանման համար նախատեսված 100 դրամ վարձը։ Գումարը տեղ չի հասնում։ Պատասխանն անվարան էր. «Հարգելի վարորդ, Դուք ուղարկել եք սխալ ֆորմատի համարանիշ»։

Վարորդը կրկին 100 դրամ է փոխանցում։ Պատասխանը նույնն էր, ուղարկվել է սխալ ֆորմատի համարանիշ։ Երրորդ փորձն էլ է ձախողվում։ Վերջապես քաղաքացի Զ.-ն ճիշտ ֆորմատով է փոխանցում 100 դրամը։ Փոխանցում է, սակայն... վճարում է 400 դրամ, քանի որ սխալ փոխանցված 100 դրամները խնամքով բռնագանձվում են։ Կասեք, որ սա մանրո՞ւք է, գուցե։ Բայց չէ՞ որ սատանան հենց մանրուքներում է թաքնված։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ