Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղբատարային ռմբակոծության զոհերը

Աղբատարային ռմբակոծության զոհերը
23.09.2016 | 09:27

«Սանիտեկ» աղբահավաքային կոնցեռնը մայրաքաղաք Երևանում «ֆռֆռում» է եվրոպական փողկապն ագուցած պարանոցին, բայց հագնում է ասիական չարուխներ: Այլ կերպ ասած, աղբահավաքության եվրոպական նրբանկատ մշակույթն է փորձում ամրագրել հայ իրականության մեջ, բայց դա անում է ասիական բիրտ ոճով:


Վերջերս Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ Վաղինակ Սրապիոնյանին հանդիպեցի: Նա գովազդային ընկերության հանգուցային ծառայող է, բայց սեփական ֆրանսիական փողկապը կապել էր աֆղանական հանգույցով, աչքերն էլ կարմրած էին, դեմքը՝ տառապած: Ամոթխած խոստովանեց, որ... աղբահանության զոհ է: Պարզվեց՝ առավոտ կանուխ, անգամ լուսաբացից առաջ, «Սանիտեկի» աղբահավաք մեքենաները մաքրազարդում են Երևանը, սակայն մետաղյա աղբամանները դղրդյունով են վերադարձնում ելման կետ՝ աղբը դատարկելուց հետո:

Շրջակա բնակչությունը քնից վեր է թռչում, հիշում է աղբահավաք-ռմբահարիչի յոթ պորտը և վերջ՝ քնահարամ եղած մարդու ամբողջ օրը փչացավ:
«Սանիտեկի» աղբահավաքները օրը ցերեկով անհամ աղմուկի շնորհանդեսներ են կազմակերպում Երևանի հատկապես կենտրոնական թաղամասերում, հաջողությամբ մրցակցելով «Երևան Ջուր» ընկերության դիտահորերի հետ, որոնք շարժակազմերի անիվների ամեն մի հպումն ազդարարում են թույլից չափավոր դմբդմբոցով: Միով բանիվ, հարգարժան աղբահավաքներ, ձեր հանրաշահ գործը կատարեք անաղմուկ՝ առանց ավելորդ գովազդի:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ