Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
16.12.2016 | 00:04

Տե՛ր, վտակների աղբյո՛ւր բխեցրու իմ գլխից և ոռոգի՛ր մտքերիս անդաստանը, լվա՛ հանցանքներիս աղտն ու սրբի՛ր իմ վերքերի շարավը, հանի՛ր մեղքերիս փուշը և տնկի՛ր կենաց բույսը:


Տե՛ր, աճեցրո՛ւ արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնիս ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ