Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.04.2017 | 08:00

Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրյա պատերազմներն ինձ նեղեցին։ Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին, և շատերն իմ դեմ մարտնչեցին բարձունքից։ Օրը ցերեկով չեմ վախենա, քանզի հույսս դրել եմ Տիրոջ վրա։

Աստծու խոսքով պիտի կատարեմ իմ գովաբանությունը. Աստծու վրա դրի իմ հույսը ու չեմ սոսկալու. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։


Սաղմոսներ 55. 2-5

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ