Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար
13.05.2017 | 13:27

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով.

1. Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ
1.1. Մայիսյան հերոսամարտերի պատմության ներկայացման միջոցով ՀՀ և Արցախի Հանրապետության զորամասերում ծառայող զինծառայողների ռազմահայրենասիրական ոգու բարձրացում
1.2. Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայկական պետականության կերտման գրավական: Հաղթական ոգի Եղեռնից հետո
1.3. Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում

2. Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ
2.1. Հայ հասարակական-քաղաքական միտքը հայոց պետականության վերակերտման մասին. դարերի երազանք և մեկդարյա իրականություն
2.2. Հայաստանի Առաջին Հանրապետության պետական գործիչներ, պետական շինարարության փորձ, գիտակրթական համակարգի ստեղծում և քաղաքական մշակույթ (խորհրդարանական համակարգ, կանանց և ազգային փոքրամասնությունների իրավահավասարություն)

3. Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում
4. Մանկատների բեռնաթափումը և սոցիալական որբության կրճատումը
5. Գյուղական համայնքներում զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում
6. Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում
7. Մաքուր Հայաստան
8. ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների միջազգային-իրավական հիմնահարցեր:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունները պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսեն ոչ շուտ, քան 2017 թվականի հունիսի 25-ը և ավարտեն ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 30-ը:


Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2017 թվականի մայիսի 12-ից մինչև 2017 թվականի հունիսի 12-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:


Առավել մանրամասն մրցույթի մասին կարող եք տեղեկանալ, ինչպես նաև մասնակցության հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ