Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թիրախը գործող վարչապետն է

Թիրախը գործող վարչապետն է
12.09.2017 | 00:52

Քաղաքական նոր սեզոնի մեկնարկը ազդարարեց հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական դերակատարների բացահայտ, ինչպես նաև ստվերային ակտիվացումը: Եվ եթե բացահայտ խաղացողների գործողությունները հանրության աչքի առաջ են, ապա ոմանց գործունեությունը ոչ միայն խոր քողարկված է, այլև որոշ դեպքերում նույնիսկ անսպասելի: Վերոնշյալի շարքից են Հովիկ Աբրահամյանի ակտիվ փորձերը… «դարձ ի շրջանս յուր»: ՀՀԿ-ի երբեմնի ազդեցիկ դեմքերից մեկը ամառվա վերջին համալրեց իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները. վերաբացվեցին խորհրդարանական ընտրություններից քիչ հետո փակված որոշ թերթեր, մի քանիսն էլ սկսեցին տպագրվել ավելի հաճախակի պարբերականությամբ:


Ֆինանսական ներհոսքեր իրականացվեցին նաև նախկին վարչապետի հետ առնչվող գործող լրատվական կայքերում: Հատկանշական է, որ վերոնշյալ ԶԼՄ-ների քարոզչական քաղաքականությունը հիմնականում ուղղված է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ: Իսկ նպատակը ամենուրեք մեկն է՝ համեմատություններ անել գործող և նախկին վարչապետների միջև, փորձելով ապացուցել, որ որևէ տարբերություն նրանց գործունեության միջև չկա:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ