Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՈՒմ է պետք ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչը

ՈՒմ է պետք ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչը
13.10.2017 | 02:59

Հայաստանի կառավարման օղակում կան պաշտոններ, որոնք անիմաստ են, քանի որ դրանց ՕԳԳ-ն զրո է: Եթե տարիներով չհիշենք, որ նման պաշտոնյա կա, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Ասել է` նրանց լինել-չլինելը մի հաշիվ է: Իհարկե, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, հաճախ իշխող կուսակցությունը նախարարություններ է անջատում-միացնում, հատուկ պաշտոններ ստեղծում, որ ինչ-որ մարդկանց նկրտումները բավարարի ու պաշտոնի տեր դարձնի: Այս գործընթացը սրվում է հատկապես կոալիցիաներ ստեղծելու ժամանակ, երբ քաղաքական գործընկերներին քվոտաներ տալու խնդիր կա: Այս խնդրի առաջ է կանգնում իշխանությունը նաև խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ցուցակից դուրս մնացած, բայց իշխանությանը հավատարիմ մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիր է ծագում:


Այսպիսի պաշտոններից մեկն էլ ԱԺ-ում նախագահի ներկայացուցչինն էր, որը հիմա հօդս է ցնդել: Չկա պաշտոնյան, չկա նաև պաշտոնը: Հիշեցնենք, որ այս տեղը թափուր մնաց, երբ Վիկտոր Դալլաքյանը որոշեց ընդդիմանալ իշխանություններին, խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարական տվեց ու մտավ ընդդիմադիր դաշտ: Նրա ճակատագիրը, իհարկե, լավ չդասավորվեց, բայց խնդիրը դա չէ: Ապրիլից թափուր մնացած այս պաշտոնին ոչ մեկը չի նշանակվել, այսինքն, նախագահականին իրականում պետք չէ խորհրդարանում ներկայացուցիչ պահելը, քանզի այս պաշտոնն ավելի քան ձևական էր:
Եվ իսկապես, նախագահականի ինչի՞ն է պետք պաշտոնով ներկայացուցիչ ԱԺ-ում, երբ գրեթե ողջ խորհրդարանը նախագահի անպաշտոն ներկայացուցիչն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ