Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինտերակտիվ գիտափառատոն

Ինտերակտիվ գիտափառատոն
26.10.2017 | 14:39

Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «Ռուսալ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը հոկտեմբերի 27-ին կանցկացնեն «Ռուսալ փառատոն» #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը, որը կներառի գործունեության տարբեր հատվածներ:

«Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր:
«Գիտություն» հատվածում կանցկացվեն տարաբնույթ փորձեր և ցուցադրություն, մասնակիցներին հնարավորություն կընձեռվի համտեսելու մոլեկուլային խոհանոցի խորտիկները:
«Տեխնոլոգիաներ» հատվածում ինչպես ուսանողները, այնպես էլ աշակերտները կկարողանան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, մտքի ուժով ղեկավարել առարկաները, եռաչափ գրիչների միջոցով կստեղծեն ծավալային կառուցվածքներ, իրենց սմարթֆոնները կդարձնեն մանրադիտակ և կվարեն գիրոսկուտերներ:
«Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները կմրցեն ռոբոտների մրցավազքերում, ինչպես նաև բաց կթողնեն քվադրակոպտերներ:


ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը առանձին տաղավարով կներկայացնեն իրենց գործունեությունը:
Գիտափառատոնը կազմակերպվում է ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ:
Մուտքն ազատ է:

Գիտափառատոնի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Դիտվել է՝ 2765

Մեկնաբանություններ