Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բուրժուադեմոկրատական հեղափոխությու՞ն

Բուրժուադեմոկրատական հեղափոխությու՞ն
04.05.2018 | 00:51

Երկիրը տևական ու ծանր վիբրացիաների մեջ պահող հարցադրումն ստացավ իր վերջնական լուծումը: Այո, թույլ տամ աներկբա պնդել` Նիկոլը մայիսի ութին կդառնա վարչապետ: Փորձենք արձանագրել կողմերի արածներն ու անելիքները:


ա) Այո. Նիկոլը հաղթեց: Հաղթանակը բազմաթիվ տերեր է ունենում, պարտությունն է որբ: Սա ասված է հենց այս դեպքի համար: Նիկոլն այս փուլում խաղաց անչափ գրագետ. ինչպե՞ս կկարողանա անցնել սպասվող փշոտ ճամփան, «բայղուշություն» չանենք, սակայն մի քանի դիտարկում կատարենք:
Նիկոլը հաղթեց, այսպես ասած, Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, որովհետև վերջիններիս հարցում համաձայնություն կար` հասարակության, քաղաքական ուժերի, աշխարհաքաղաքական կենտրոնների միջև:
Նիկոլը պարտվեց, որովհետև հաղթանակի վերջում Լևոն Տեր-Պետրոսյանի նման կանգնեց ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի կողքին` ոչնչացնելով թավշյա հեղափոխության, գաղափարական պայքարի, արդարության ու մնացած ամեն ինչի մասին պատկերացումները:
Չմոռանանք նաև, որ նույն Ծառուկյանը «հինգ րոպե առաջ» էր եկել Ռուսաստանից, ասել է` Նիկոլը աշխարհաքաղաքական կենտրոնների միջև առկա լուրջ դիլեմայի առջև է կանգնած նաև, ինչը ոչ այսօր, բայց վաղը հաստատ «ձայն է տալու»: Այս փուլի համար չերկնչենք ասել` Նիկոլի հարցում ևս աշխարհաքաղաքական կենտրոնների միջև համաձայնություն կա: Կարծում ենք` դա ևս ի սկզբանե մոդելավորված է եղել: Ճիշտ է, ինչ-որ մի պահի Ռուսաստանը փորձեց խաղալ Կարեն Կարապետյանի միջոցով, սակայն ԱՄՆ-ն ասաց` «нельзя Россия»:


Չընկնենք «բայղուշության» գիրկը, հավատանք Նիկոլին ու նրա կողմնակիցներին, որ այս «թավշյա» հեղափոխությունը աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոնի հետ կապված չէր և ներքին «արտադրության» էր, ներքին արտադրության արդյունքում էլ Նիկոլն ու ԲՀԿ օլիգարխը միավորվեցին, նրանց հաղթական շքերթին միացավ նաև վայրկյանների ընթացքում ինքնամոռացաբար կոալիցիայից ճողոպրած ՀՅԴ-ն, բայց դա այս պահին էական չէ, զի հաղթողներին չեն դատում, նրանց եղջյուրներից վեր են բարձրացնում` «վաղը ոտքերի տակ վար նետելու համար». սա ես չէ, դասականն է ասում:
ՈՒ նաև պետք չէ ասել՝ իսկ հնարավո՞ր է, որ մի վեց ամիս հետո էլ պարզվի՝ Բակո Սահակյանն է Արցախում խանգարում թավշյա հեղափոխությանը, և այնտեղ ևս «բուրժուադեմոկրատական» հեղափոխություն պետք է անել: Ով` ինչպես: Զի Ղարաբաղի հարցը «չի կարելի շահարկել», մանավանդ այս փուլում, երբ բոլորի դռնով մայիսն է անցնում, և կարելի է չնկատել սահմանին կուտակված ադրբեջանական լուրջ ուժերն ու տեխնիկան:


բ) Իշխանություններ, ՀՀԿ: Սիրուն հեռացան: Ընդհանրապես, թե՛ Նիկոլին, թե՛ Սերժ Սարգսյանին արժանին պետք է մատուցել: Նրանք միմյանց խիստ քաղաքակրթորեն հրաժեշտ տվեցին. ճյուղ չջարդվեց, ծաղիկ չտրորվեց: Իհարկե, ՀՀԿ-ն լրջորեն մտածելու, վերանայելու, ապաշխարելու բաներ ունի, բայց շատ ավելի արժանապատիվ հեռացավ, քան եկողները «մոտեցան»:
Արձանագրենք նաև՝ ուղղակի գարշելի էր այն ամենը, ինչ արվեց վերջին օրը «թավշիստների» կողմից` սոցցանցերում դրսևորած դեգրադացիոն ¥չասենք` այլասերվածության, չմարդության, դիվայնության) դրսևորումներով, ինչն այնուհետ հորդեց նաև փողոցում` շրջափակելով ՀՀԿ-ականների, այդ թվում՝ կին պատգամավորների տները, սև ժապավեններ կապելով իրենց իսկ պայքարի խորհրդանիշ դարձած փողոցների վրա:
Եվ քանի որ ՀՀԿ-ականների արածներն իրենց հետ դարձան, նորօրյա «երջանիկների» արածներն էլ իրենց են դառնալու` ըստ Աստվածաշնչի: Սա չմոռանանք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ