ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

ՀՀԿ-ի վերջին պատգամավորը` Նաիրա Կարապետյան

ՀՀԿ-ի վերջին պատգամավորը` Նաիրա Կարապետյան
02.11.2018 | 14:40

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորական մանդատից հրաժարված Ռուզաննա Մուրադյանի մանդատը տրվում է Նաիրա Կարապետյանին` ԿԸՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ