Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Գովազդի հակառակ երեսը

Գովազդի հակառակ երեսը
19.03.2019 | 01:49

Նիկոլ Փաշինյանը, թերևս, բոլորից լավ է հասկանում, որ այս կադրերով ու քաղաքականությամբ օր օրի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնում: Սեփական իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար նրան հարկավոր է ոչ միայն անակնկալ այցեր կատարել ու բանաստեղծություններ գրել, այլև գործողությունների շարք ծրագրել, որոնք կապահովեն տեսարաններ, բայց ոչ հաց։ Մեծ ակնկալիքներ ունեցող հանրությունն օր առաջ է սպասում փոփոխությունների, սակայն դրանց նշանները ոչ միայն չեն երևում, եղածն էլ արագորեն փոշիանում է։ Բողոքող քաղաքացիների քանակն ավելանում է, ինչը չի կարող չնկատել լրագրողի սուր աչք ունեցող Նիկոլ Փաշինյանը։ Մեր տեղեկություններով` Փաշինյանի շուրջ են հավաքվել նրա PR-ով զբաղվող վստահելի մարդիկ, որոնք գործողությունների պլան են մշակում` հանրային աչքը շոյող քայլերով։ Գնալ գյուղ, ռանչպարի հետ շփվել, չափածո հանձնարարական գրել, գիրք բաժանել, արտասանել, չի բացառվում` նաև երգել, տպավորություն ստեղծելով, թե «տառապում» է հանրության հոգսով։ Չնայած PR-ով զբաղվողների ջանքերին, երբեմն մշակված քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմեց, որ անակնկալի է եկել, երբ առևտրի կենտրոններից մեկում հանդիպել է վարչապետին` տիկնոջ հետ։ Բայց զարմանքը կարճ է տևել. առևտուր անող վարչապետին այնքան շատ թիկնապահներ են ուղեկցել, որ շարքային քաղաքացիները «զմռսվել» են խանութի սրահում, մինչև նրանք բարեհաճել են ավարտել իրենց առևտուրը։ «Ոնց պտտվում էի, դեմս դուրս էին գալիս թիկնապահները»,- դժգոհեց քաղաքացին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Սոցցանցային գրառումներ

Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին
Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

«Ի փառս  մեր Տեր Հիսուս Քրիստոսի»
«Ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ