Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ՈՒզում են խլել

ՈՒզում են խլել
30.04.2019 | 02:37

«Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։ Կարելի է ասել, որ սա այս ընթացքում միակ «տնտեսական փոփոխությունն» էր, որ ԱԺ-ում ընդդիմություն-իշխանություն մեծ բախումների առիթ տվեց, գործը հասավ անգամ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման, սակայն դրանից հետո էլ շարունակվում են փոխհրաձգությունները «Արարատցեմենտ» ընկերության և տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ու նույն հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի միջև։ Մեր տեղեկություններով, իշխանությունը փորձում է ամեն կերպ ապացուցել, որ Ծառուկյանը ոչ օրինական ճանապարհով է գնել ընկերությունը, և այն «խլել» նրա ձեռքից։ Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, շատ հաստատակամ է և մտադիր չէ զիջելու սեփականության իր իրավունքը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ