Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առցանց համակարգով արդեն հայտագրվել է 8462 առաջին դասարանցի

Առցանց համակարգով արդեն հայտագրվել է 8462 առաջին դասարանցի
16.05.2019 | 11:31

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, պաշտոնապես գործարկվել է: Ժամը 18:00-ի տվյալներով` առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13000 երեխաներից գրանցվել է 8462-ը: Նույն պահի դրությամբ համակարգում ընդգրկված 154 դպրոցից մինչև 20 ուսհաստատությունում է, որ լիցենզիայով սահմանված տեղերը լրացվել են: Այս մասին նշվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում առկա են թափուր տեղեր: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջին դասարանցիների համար Երևանի պետական հանրակրթական դպրոցներին հատկացրել է լիցենզիայով սահմանված շուրջ 15000 տեղ, որը շուրջ 2000-ով գերազանցում է ակնկալվող աշակերտների թիվը:

Հայտագրման ընթացքում տվյալների մուտքագրման հետ կապված տեխնիկական խնդիր ունեցել է հերթագրվողների առավելագույնը 1 տոկոսը»,- ասվում է ԿԳՆ հայտարարության մեջ:

Հայտագրման համակարգը գործում է շուրջօրյա, և ծնողները կարող են ցանկացած պահի կատարել առցանց հերթագրում:

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ