ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ֆրանսիան լեգալ միջոց կգտնի՝ շրջանցելու ԱՄՆ պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

Ֆրանսիան լեգալ միջոց կգտնի՝ շրջանցելու ԱՄՆ պատժամիջոցները ՌԴ-ի դեմ
11.12.2019 | 12:52

Ֆրանսիան մտադիր է կես տարում լեգալ միջոց գտնել՝ շրջանցելու ԱՄՆ որոշ պատժամիջոցներ, որ խանգարում են բանկերին ներդրումներ անել ՌԴ-ում՝ դեկտեմբերի 10-ին Մոսկվա այցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը: Նա մասնակցել է տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական ու առևտրային հարցերով ռուս-ֆրանսիական խորհրդի նիստին:


«Յուրաքանչյուր հավակնոտ տնտեսական նախագծում ծագում է ֆինանսավորման հարցը: Մենք 6 ամիս ենք հատկացրել՝ գտնելու ընդունելի իննովացիոն լուծում, որ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին» գրել է Բրյունո Լե Մերը իր թվիեթերում՝ ՌԴ նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ հանդիպումից հետո: Նա չի ճշտել, թե ո՞ր ուղղությամբ է լինելու «իննովացիոն լուծումը»: «Էմանուել Մակրոնը ռազմավարական ընտրություն է արել հօգուտ Ռուսաստանի: Մաքսիմ Օրեշկինի հետ մենք ուզում ենք այդ լուծումը տարածել տնտեսական ոլորտի վրա: Մենք աշխատում ենք նոր համատեղ նախագծի վրա կանաչ էկոնոմիկայի, առողջապահության ու արհեստական ինտելեկտի շուրջ»՝ գրել է Բրյունո Լե Մերը: Խորհրդի նիստի արդյունքներով Բրյունո Լե Մերը և Մաքսիմ Օրեշկինը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ զարգացնել երկկողմ համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման ոլորտում: Ֆրանսիան մնում է Ռուսաստանում արտասահմանցի ամենամեծ գործատուն: Ռուսաստանում Ֆրանսիայի բիզնեսի գլխավոր նախագծերից է ՆՈՎԱՏԷԿ ընկերության՝ Յամալում սեղմված գազի գործարանի կառուցման նախագիծը, որի ֆինանսավորմանը մասնակցում է Total-ը: Նախագծի համար անհրաժեշտ են Ֆրանսիայի բանկերի ներդրումները, որ առայժմ բախվում են ԱՄՆ պատժամիջոցներին: Մոսկվա մեկնելուց առաջ Բրյունո Լե Մերը
ТАСС-ին ասել է, որ իր այցը «տեղավորվում է Ռուսաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների նորացման ենթատեքստում, որին խթանել է նախագահ է Էմանուել Մակրոնը»:
RFI


Հ․Գ․ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Մոսկվա է մեկնել Փարիզում նորմանդական քառյակի հաջորդ օրը: Փաստացի՝ այդ այցը ևս վկայում է, որ քառյակի հանդիպումը Մակրոնը համարում է հաջողված: Դե իսկ Ֆրանսիայի արհմիությունների կոչով համընդհանուր գործադուլը, որ դեղին ժիլետների շարժման նոր ձևն է, հաստատում է նրա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու որոշման ճիշտ ու Եվրոպայի հետագա աշխարհաքաղաքական զարգացումների համար կարևոր լինելը: Էմանուել Մակրոնը փորձում է Եվրոպան դուրս բերել ԱՄՆ ազդեցության գոտուց՝ Ֆրանսիայում անընդհատ բախվելով ԱՄՆ-ի շարած ականներին: Էմանուել Մակրոնն այլևս նահանջի տեղ չունի, կդիմանա՞ Ֆրանսիան: Այս հարցում նա ունի աջակից՝ Իտալիան, գուցե նաև Բելգիան ու Հունգարիան, բայց ոչ Գերմանիան, որ դեռ ԵՄ առաջատար երկիր է համարվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ