Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հիմա էլ շնորհքով ներխուժելու են զուգարաններ

Հիմա էլ շնորհքով ներխուժելու են զուգարաններ
10.01.2020 | 14:46

Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը սոցիալական հարթակում ծաղրուծանակի առիթ էր դարձել։ «Պետք է արգելել, ուղղակի փակել, պետք է սնանկացնել բոլոր էն բիզնեսմեններին, ովքեր ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, և կոտրած ու կեղտոտ ունիտազներ են պահում իրենց ռեստորանների զուգարաններում։ Էդ մարդկանց չպետք է թողնել գործունեություն ծավալել էնքան ժամանակ, մինչև իրենք ոսկեջրածի փոխարեն կդնեն նորմալ աթոռներ և կունենան ոսկեջրածին մոտ զուգարաններ»,- ասաց Փաշինյանը։

Զավեշտին հասնող, ոչ վարչապետի մակարդակի այս հայտարարության բոլոր նրբությունները մի կողմ թողնելով, ընդամենը մի պարզ «ընթացակարգային» հարցի անդրադառնանք։ Ենթադրենք, սատաններին բռնելու հրահանգի պես, հիմա էլ վատ զուգարան ունեցող ռեստորանների տերերին են սնանկացնում, ինչպե՞ս է դա իրականության մեջ հնարավոր։ «Պետք է սնանկացնել» ասելով, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է հասկանում։ Ասենք, ԱԱԾ-ականները կամ ոստիկանները գնում են ռեստորաններ, մի լավ ուտում-խմում են, հետո որոշում են օգտվել պետքարաններից ու մեկ էլ հոպ՝ արձանագրում, որ «կոտրած ու կեղտոտ ունիտազներ» են, այդ ռեստորանի տիրոջը ողջ գումարները առգրավում են ու ասում են՝ պետք է սնանկանա՞ս։ Կամ էլ իրավապահ մարմինները խմբով ներխուժում են( շնորքով, այլ կերպ չհասկանալ) ռեստորան ու հայտարարում, թե զուգարանների վերաբերյալ ահազանգ կա, ասում են՝ կեղտոտ է «ունիտազը»։ ՈՒ եթե ճիշտ եղավ, վույ-վույ, աման-աման։ Դու՝ ռեստորանատեր, սնանկացար։


Չէ՞ եկեք պատկերացնենք էլի, ինչպես է ինչ-որ մեկի սեփականությունն հանդիսացող օբյեկտում որոշվում, թե նա ինչպիսի որակի ու ում քիմքին համապատասխան զուգարան և «ունիտազ» պիտի ունենա։ Ախր, այդ սնանկացող բիզնեսմենը չի կանգնի ու ասի, որ եթե իր ռեստորանում հաճախորդների պակաս չկա, գուցե այդպիսի զուգարան նրանց չի՞ խանգարում, ուրեմն ինչու՞ է դա վարչապետին այդքան հուզում, դրանից կարևոր գործ էլ չունի՞։ Պարզվում է՝ չունի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ