ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Գևորգ Գևորգյան. Երիտասարդ սպան սպանվեց կամ ինքնասպան եղավ... ողբերգական և հարցականներով մահ

Գևորգ Գևորգյան. Երիտասարդ սպան սպանվեց կամ ինքնասպան եղավ... ողբերգական և հարցականներով մահ
20.01.2020 | 19:58

Այսօր տեղի ունեցավ Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը, ԱԱԾ նախկին պետը, երիտասարդ սպան սպանվեց կամ ինքնասպան եղավ... ողբերգական և հարցականներով մահ: Ու հայ մարդու մտածողության մեջ ոչ մի կերպ չի կարող ընկալվել, որ այս ցնցող դեպքի առիթով երկրի վարչապետը ընդհանրապես չարձագանքեց, չցավակցեց... ի ցույց դնելով մարդկային ողբերգության նկատմամբ իր անտարբեր և զազրախոս տեսակը: Նիկոլին այսօր հավատում են միայն հայհոյող կանայք, անիծող տղամարդիկ և ֆեյքերը: Իսկ քաղաքական թիմն արդեն «թռնելու» ուղիների ակտիվ փնտրտուքի մեջ է, հուսալով, որ միգուցե հաջողվի խուսափել պատասխանատվությունից:

Հենց իշխանության ներսում, շատերն արդեն գիտակցում են, որ սա ոչ այլ ինչ է քան մեկ անձի իշխանություն, որն առաջնորդվում է պետականություն քանդող, ազգը ոչնչացնող մեխանիզմով, որին էլ իրենք մասնակից են: Այս իշխանության օրոք ժողովուրդ տեսնում է միայն լրատվամիջոցների դեմ ուղղված ճնշումներ, փաստացի կալանավորված է 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, քաղաքական հետապնդումներ, բանտարկություններ, սոցիալական ճգնաժամ, սպանություններ, ամիսներ շարունակ ժամանակավոր պաշտոնակատարներով կառավարվող ուժային կառույցներ:
Թույլ չենք տալու, որ Ժողովրդին խաբած իշխանազավթները, այս երկիրը վերածեն բռնապետության, ոտնահարեն ժողովրդին, հասցնեն սոցիալական ծանր կացության ու հետո էլ այդ նույն անտարբերությամբ նայեն սոված մնացած, գործազուրկ դարձած մարդկանց և ԼՏՊ-ի ոճով խորհուրդ տան՝ իրարից պարտք անելով գոյատևել: Այլևս բոլորին է ակնհայտ, որ իշխանությունը գնում է ապազգային ճանապարհով, որի արդյունքում օրեցօր խորանում են արտաքին և ներքին, սոցիալական և բարոյահոգեբանական մարտահրավերները:


Նիկո´լ, այն ինչ չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, քեզ առավելևս չի հաջողվելու: Մենք ունենալու ենք ժողովրդավա´ր և ազգայի´ն արժեքներին դավանող պետություն:

Դիտվել է՝ 2756

Մեկնաբանություններ